Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ԱՊՊԱ-ի շուկայի խոշոր խաղացողները «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» ու «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերություններն են
12/03/2015 19:05
Կիսվել

ԱՊՊԱ-ի շուկայի խոշոր խաղացողները «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» ու «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերություններն են

ԱՊՊԱ-ի շուկայում առաջատար ապահովագրական ընկերությունները շարունակում են ամրապնդում են իրենց դիրքերը՝ շուկայի մյուս խաղացողների «հետընթացի» հաշվին:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյից՝ ընթացիկ տարվա առաջին ամսվա վերջի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 433 հազար 464, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ գրանցված ցուցանիշի համեմատ նվազել է շուրջ 6 հազարով:

Հունվար ամսվա տվյալներով՝ ԱՊՊԱ-ի շուկայի բացարձակ առաջատարը շարունակում է մնալ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը, որը տնօրինում է հայաստանյան ԱՊՊԱ շուկայի շուրջ 34%-ը: Համեմատաբար մեծ մասնաբաժին է ապահովել նաև «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն՝ 22%: Մյուս ապահովագրական ընկերություններն ԱՊՊԱ շուկայում ապահովել են հետևյալ մասնաբաժինները. «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 13%, «ՌԵՍՈ»՝  12%, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 11%, «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»՝ մոտ 8%:

Նշենք նաև, որ հունվար ամսվա ընթացքում ԱՊՊԱ համակարգում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 620 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 148 մլն դրամով:

Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3,004 դիմում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ունեցած 4,136-ի համեմատ:

Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում հատուցում ստանալու համար ներկայացված դիմումների քանակը կազմել է 3,272։ Հատուցման միջին չափը 2014թ. հունվար ամսվա դրությամբ կազմել է 206,272 ՀՀ դրամ:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45