ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 13/03/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 13-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.47 դրամով և կազմել 481.28 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.13 դրամով և կազմել 510.54 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.10 դրամով և կազմել 7.83 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 7.49 դրամով և կազմել 714.41 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 17.44 դրամով և կազմել 17829.35 դրամ: Արծաթի գինն աճել է 0.38 դրամով և կազմել 242.62 դրամ: Պլատինի գինը նվազել է 94.34 դրամով և կազմել 17299.38 դրամ: