Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Beeline-ը հայտարարել է «Կապի մեջ+» ռոումինգ ծառայության  գործարկման մասին
13/03/2015 21:40
Կիսվել

Beeline-ը հայտարարել է «Կապի մեջ+» ռոումինգ ծառայության գործարկման մասին

Beeline-ը հայտարարել է «Կապի մեջ+» ռոումինգ ծառայության  գործարկման մասին: Ծառայությունը կգործի Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ուկրաինայի, Իտալիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի տարածքում` Beeline, Kyivstar, Wind օպերատորների ցանցերում գտնվող «ԱրմենՏել» ՓԲԸ բջջային կապի կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար: Այս մասին նշվում է ընկերության տարածած պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ:

«Beeline-ը շարունակում է հանդես գալ նոր առաջարկներով, որոնք ոչ միայն պարզ են և հարմար, այլ նաև հնարավորություն են ընձեռում մեր բաժանորդներին մատչելի սակագնով օգտվել որակյալ կապից թե´ Հայաստանի տարածքում, թե´ դրա սահմաններից դուրս: Առավել քան համոզված եմ,  որ «Կապի մեջ+» ծառայությունը, ռոումինգի ցածր գների շնորհիվ, կարճ ժամանակահատվածում մեծ տարածում կգտնի մեր բաժանորդների շրջանում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Գտնվելով Beeline ցանցում Վրաստանում, Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում, Wind ցանցում Իտալիայում կամ Kyivstar ցանցում Ուկրաինայում՝  հաճախորդները կարող են ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաև զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 49.99 դրամ մեկ միասնական սակագնով: Նշենք, որ 1ՄԲ բջջային ինտերնետի արժեքը ևս կազմում է 49.99 դրամ, իսկ մուտքային SMS հաղորդագրություններն անվճար են: 

«Կապի մեջ+» ռոումինգ ծառայությունը գործում է մինչև 2015 թ. հունիսի 15-ը ներառյալ: Այն կարելի է ակտիվացնել` հավաքելով *655# հրահանգը, իսկ ապաակտիվացնել՝ *650#: Ծառայության ակտիվացման գումարը կազմում է 290 դրամ։  Ծառայությունից օգտվելու համար Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը` հավաքելով #351*0000# հրահանգը կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար կամ *500# հրահանգը` հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար:

«Կապի մեջ+» ռոումինգ ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, զանգահարելով 0611 հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52