Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Արթուր Ջավադյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակության հետ
17/03/2015 16:30
Կիսվել

Արթուր Ջավադյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակության հետ

ՀՀ Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Ջավադյանն արդյունավետ է գնահատել ՀՀ ԿԲ և Եվրոպական ներդրումային բանկի միջև զարգացող գործակցությունը, որի առաջին և շոշափելի արդյունքը 2014 թ. դեկտեմբերին ստորագրված 50 մլն եվրո ծավալով վարկային համաձայնագիրն է, որի միջոցներն ուղղվելու են գյուղմթերքների մշակման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում գործող ՓՄՁ-ների զարգացմանը:

Պարոն Ջավադյանը նշել է, որ ինչպես Կենտրոնական բանկը, այնպես էլ ՀՀ բանկերը մեծ փորձ ունեն միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ գործակցության ոլորտում, և մինչ օրս վերջիններիս հետ իրականացվել են ներդրումային և ոլորտային ֆինանսավորման բազմաթիվ ծրագրեր:

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերն իր հերթին  գոհունակություն է հայտնել նշյալ կառույցի և ՀՀ կենտրոնական բանկի միջև արդյունավետ գործակցության վերաբերյալ: Վերջին մեկ տարվա ընթացքում բանկի աշխատանքները ԿԲ հետ ցույց են տվել, որ ՀՀ ԿԲ-ն թե իր մասնագիտական, թե իր վերլուծական ներուժով ի զորու է արդյունավետորեն իրականացնելու նախատեսված ծրագրերը:

Արթուր Ջավադյանը նշել է, որ գյուղմթերքների մշակման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների ՓՄՁ-ների վարկավորման ծրագրերից բացի՝ ՀՀ կառավարությունը պատրաստ է Եվրոպական ներդրումային բանկի հետ քննարկելու ինչպես հանրային ոլորտի, այնպես էլ ենթակառուցվածքների ներդրումային ծրագրերը և հույս է հայտնել, որ պարոն Մոլտերերի՝ ՀՀ իշխանության տարբեր մարմինների հետ բանակցությունների արդյունքում նման ծրագրեր կնախանշվեն:

Հյուրերի խնդրանքով ՀՀ կենտրոնական բանկի նախագահը ներկայացրել է ՀՀ ֆինանսական համակարգի ներկա վիճակը, վերջին շրջանում ԿԲ կողմից իրականացված միջոցառումները: 

ՏԵՂԵԿԱՆՔ

Եվրոպական ներդրումային բանկը` Եվրոպական միության բանկերից մեկը, ՀՀ-ում իր ծրագրերը ֆինանսավորում է ԵՄ խորհրդի և Եվրոպական Կառավարության՝ Արևելյան Գործընկերության երկրների մանդատի շնորհիվ: Ըստ 2014-2020 թթ. մանդատի՝ ԵՄ-ի և իր Արևելյան Գործընկերների համար կարևորություն ունեցող ծրագրերին աջակցելու նպատակով 4.8 մլրդ եվրո կտրամադրվի Արևելյան Գործընկերության բանկային ֆինանսավորմանը՝ տեղական մասնավոր հատվածի զարգացման, սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների և կլիմայական փոփոխությունների ոլորտներում:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12