Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՕՊԵԿ-ը բարելավել է 2015-ին նավթի համաշխարհային պահանջարկի վերաբերյալ կանխատեսումները
17/03/2015 12:51
Կիսվել

ՕՊԵԿ-ը բարելավել է 2015-ին նավթի համաշխարհային պահանջարկի վերաբերյալ կանխատեսումները

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը վերանայել է ընթացիկ տարում նավթի համաշխարհային պահանջարկի վերաբերյալ իր կանխատեսումները: ՕՊԵԿ-ի կանխատեսումների նորացված տարբերակի համաձայն` 2015-ին «սև ոսկու» համաշխարհային պահանջարկը սպասվում է օրական 92,37 մլն բարելի սահմանում, ինչը 50 հազար բարելով գերազանցում է նախորդ կանխատեսումը և 1,17 մլն բարելով էլ` 2014-ի ցուցանիշը:

Անցյալ տարվա արդյունքներով` պահանջարկի վերաբերյալ գնահատականը նույնպես վերանայվել է (օրական 91,21 մլն բարել նավթ): 2015թ. առաջին եռամսյակում նավթի օրական պահանջարկը ենթադրաբար կկազմի 91,35 մլն բարել, ինչը 10 հազար բարելով պակաս է նախկին գնահատականից:

Ըստ կանխատեսումների` 2015-ին ՕՊԵԿ-ի անդամ երկրների նավթի նկատմամբ պահանջարկը հնարավոր է կազմի օրական մինչև 29,2 մլն բարել: Ընթացիկ տարում այդ երկրներում նավթի արդյունահանման ծավալները կանխատեսվում է օրական 57,16 մլն բարելի մակարդակում, ինչը 80 հազարով գերազանցում է նախորդ կանխատեսումը և 850 հազար բարելով էլ` 2014թ. ցուցանիշը:

Չնայած նավթային շուկայում ՕՊԵԿ-ի հսկայական ազդեցությանը (ՕՊԵԿ-ի անդամ պետությունները տնօրինում են նավթի համաշխարհային պաշարների ավելի քան 77%-ը), այն վերահսկում է նավթի համաշխարհային արդյունահանման ընդամենը 40%-ը: ՕՊԵԿ-ի ոչ անդամ պետությունները (Կանադա, Մեծ Բրիտանիա, Նորվեգիա, Մեքսիկա, Չինաստան, Ռուսաստան և ԱՄՆ) արտադրում են նավթի ավելի քան կեսը` 60%-ը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52