Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հայաստանի Հանրապետությունը իրականացրեց եվրապարտատոմսերով գործառնություններ
23/03/2015 18:42
Կիսվել

Հայաստանի Հանրապետությունը իրականացրեց եվրապարտատոմսերով գործառնություններ

2015թ. մարտի 19-ին Հայաստանի Հանրապետությունը, որը «Moody՚s» և «Fitch» կազմակերպությունների կողմից վարկանշվել է համապատասխանաբար «Ba3 բացասական» և «B+ կայուն», ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, հաջողությամբ տեղաբաշխեց 500 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով արտարժութային պարտատոմսեր: Ներդրողների լայն շրջանակի և կրկնակի պահանջարկի առկայության պարագայում 2025թ. մարվող եվրապարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմեց 7.150%, տեղաբաշխման եկամտաբերությունը` 7.500% (շեղումը (սպրեդը) միջին սվոփի (mid swap) նկատմամբ կազմել է 543.7 բազիսային կետ, իսկ 10 տարի մարման ժամկետով ԱՄՆ պարտատոմսերի տոկոսադրույքի նկատմամբ` 551.8 բազիսային կետ):

«Deutsche Bank»-ը, «HSBC»-ն և «J.P.Morgan»-ը հանդիսացել են որպես թողարկման Գլխավոր տեղաբաշխողներ:

Ի հավելումն, Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է 2020թ. մարվող 700 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով, 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ եվրապարտատոմսերի գծով պարտավորությունների կառավարման առաջարկի  (հետգնման) արդյունքները, որը ավարտվել է 2015թ. մարտի 18-ին ժամը 17-ին (Նյու-Յորքի ժամանակով)` համաձայն 2015թ. մարտի 12-ի պարտավորությունների կառավարման առաջարկի հուշագրի պայմանների: 2020թ. մարվող եվրապարտատոմսերի հետգնված ծավալը կազմել է 199,928,000 ԱՄՆ դոլար, որի արդյունքում 2015թ. մարտի 26-ից հետո այդ եվրապարտատոմսերի շրջանառության մեջ մնացած ծավալը անվանական արժեքով կկազմի 500,072,000 ԱՄՆ դոլար:

«Deutsche Bank»-ը, «HSBC»-ն և «J.P.Morgan»-ը հանդիսացել են որպես պարտավորությունների կառավարման առաջարկի գործարքի գործակալներ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52