Դրամի փոխարժեքը 10:50-ի դրությամբ՝ դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել
Այսօր՝ մարտի 25-ի ժամը 10:50-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 471 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 473 դրամ: Կարելի է արձանագրել, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել: Միևնույն ժամանակ Եվրոյի փոխարժեքը՝ 514 դրամ՝ առք և 518 դրամ՝ վաճառք:
Այս պահի դրությամբ ռուբլու առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 8.1 դրամ, իսկ վաճառքի ամենացածրը՝ 8.27 դրամ: