Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Կայացել է ՏՄՊՊՀ հերթական նիստը
03/04/2015 20:00
Կիսվել

Կայացել է ՏՄՊՊՀ հերթական նիստը

Այսօր՝ ապրիլի 3-ին տեղի ունեցած ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում քննարկվեցին անբարեխիղճ մրցակցության դրսևորմանն առնչվող մի շարք հարցեր և կայացվեցին համապատասխան որոշումներ:

«Օրանժ Արմենիա» ընկերության հանդեպ հարուցվեց վարչական վարույթ

Հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել «Օրանժ Արմենիա» ընկերության գործունեության, մասնավորապես անբարեխիղճ գովազդային քաղաքականության վերաբերյալ: Ընկերությունը գովազդում է, որ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում մի շարք մոդելների բջջային հեռախոսներ հնարավոր է ձեռք բերել ընդամենը 1 դրամով: Առաջարկի մասին այլ լրացուցիչ տեղեկատվություն սպառողին չի տրամադրվում: ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ առաջարկվող փաթեթն իր մեջ ներառում է երեք սակագնային պլան` 4 000, 6 000 և 10 000 դրամ արժողությամբ: Գովազդում առկա չէ որևէ տեղեկատվություն այն մասին, թե հեռախոսը 1 դրամով ձեռք բերելու դեպքում սպառողը փաթեթի որ սակագնային պլանին պետք է միանա, մինչդեռ այս առաջարկի շրջանակներում հեռախոսները հնարավոր է ձեռք բերել հիմնականում 10 000, իսկ որոշ դեպքերում  6 000 դրամանոց սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում: Բացի այդ, ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ընկերության առաջարկը գործում է միայն առաջին անգամ բաժանորդագրվելու դեպքում, ինչի մասին ևս գովազդում չի նշվում: «Օրանժ Արմենիա» ընկերության կողմից մրցակցային օրենսդրության խախտման առնչությամբ Հանձնաժողովի որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ:

ՏՄՊՊՀ որոշմամբ «ՎԱՍ Գրուպ» ընկերությանը տրվեց  նախազգուշացում

Հանձնաժողովը «Վ.Ա.Ս. Գրուպ» ընկերության կողմից ստացել է դիմում-բողոք այն մասին, որ նույն անվանմամբ ստեղծվել և գործում է մեկ այլ ընկերություն («ՎԱՍ Գրուպ»), ինչը սպառողների մոտ առաջացնում է շփոթություն՝ իրենց ընկերության գործունեության հանդեպ: Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության համաձայն,  «Վ.Ա.Ս. Գրուպի» ֆիրմային անվանումը պետական գրանցման է ենթարկվել դեռևս 2000 թվականին. վերջինը  զբաղվում է ապրանքների ներմուծմամբ և վաճառքով (առավել հայտնի է որպես սուպերմարկետների ցանց): Նույն անվանմամբ գրանցված մյուս ընկերությունը զբաղվում է ծանր արդյունաբերական տեխնիկայի, օդի, յուղի և վառելանյութի ֆիլտրերի ներկրմամբ և վաճառքով: Հանձնաժողովի դիտարկմամբ, թեև վերոնշյալ ընկերությունները գործունեություն են իրականացնում տարբեր ապրանքային շուկաներում, այդուհանդերձ ապառողների շրջանում հնարավոր է շփոթության առաջացում, բացի այդ, օրենսդրությամբ արգելվում է նմանակել կամ նույնացնել պետական գրանցում ունեցող ընկերության անվանումը:

ՏՄՊՊՀ որոշմամբ, անբարեխիղճ մրցակցության գործողության համար «ՎԱՍ Գրուպ» ընկերությանը տվել է նախազգուշացում՝ խախտումները վերացնելու և հետագայում բացառելու հանձնարարականով:

Հերթական ուսումնասիրության փաթեթը ուղարկվել է գնումների ոլորտի լիազոր կառույցին 

«Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը դիմել է Հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ  կենտրոնի կողմից յուրաքանչյուր ամիս հրատարակվում են «Ինֆորմացիոն տեղեկագրեր», որտեղ նշվում են մի շարք շինարարական ապրանքների կողմնորոշիչ գները։ Գների մասին տեղեկատվությունը ամսական կտրվածքով տրամադրվում են տվյալ ապրանքային շուկայում գործող տնտեսվարողների կողմից՝ կամավոր հիմունքներով։ Կենտրոնը նշել է, որ «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանը» հանդիսացել է մի շարք շինարարական ապրանքների միակ գին տրամադրողը։ Ընդ որում, պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի որոշման ժամանակ կողմնորոշիչ գները սահմանելիս հիմք են ընդունվել հենց այդ տեղեկագրերը: Գործարանի կողմից տրամադրվող թվով 15 ապրանքատեսակների կողմնորոշիչ գները 1 տարվա կտրվածքով աճել են մինչև 75%-ով, ինչի հետ կապված «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանը» որևէ հիմնավորում չի ներկայացրել: Հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել վերոնշյալ ոլորտում և արձանագրել է ապրանքների կողմնորոշիչ գների չհիմնավորված աճ, սակայն պետք է նշել, որ  փաստացի իրացում դեռևս չի եղել։ Հետևաբար, ընկերության կողմից մրցակցային օրենսդրության խախտումներ առկա չեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքները որոշելիս հիմք են ընդունվում հենց այդ տեղեկագրերում նշված գները, ապա, ըստ Հանձնաժողովի, այստեղ առկա է  «Գնումների մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտման ռիսկ: Հետևապես Հանձնաժողովը գնումների ոլորտի լիազոր մարմին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ արձանագված խնդիրներին ընթացք տալու նպատակով։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75