Սոցիալական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Beeline. Գյումրու շենքերի պատերը նոր շունչ են ստացել
08/04/2015 17:56
Կիսվել

Beeline. Գյումրու շենքերի պատերը նոր շունչ են ստացել

Beeline-ը «Երևան Փրոդաքշնս» ընկերության մեդիա հարթակ հանդիսացող ImYerevan.com  կայքի հետ համատեղ ամփոփեցին «Գյումրի 2.0» ծրագրի արդյունքները: Ծրագրի շրջանակում Գյումրու չորս բնակելի շենքերի պատեր նկարազարդվել են քաղաքի վերածնունդը խորհրդանշող պատկերներով:

«Beeline-ը շարունակում է մարզերի զարգացմանն ուղղված սոցիալական ծրագրերի իրականացումը` կարևորելով հատկապես այն բնակավայրերը, որոնք առավելապես ունեն մեր ուշադրության կարիքը: Վստահ եմ` այս գունեղ պատկերները հաճելի անակնկալ դարձան ոչ միայն ծրագրում ընդգրկված շենքերի, այլև Գյումրու բոլոր բնակիչների համար` վառ գույներ հաղորդելով քաղաքին և դարձնելով կյանքն ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հավատացած եմ, որ բնակելի շենքերի պատերին նկարազարդված այս գունեղ պատկերները կդառնան Գյումրու տեսարժան վայրերից, զբոսաշրջիկները դրանց մոտ կլուսանկարվեն իրենց ընկերների և հարազատների հետ, իսկ տեղացիները միմյանց հետ հանդիպում կնշանակեն, օրինակ, զոլավոր անձրևանոցի ներքո», – նշեց «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի, ԱՊՀ երկրներում կորպորատիվ հաղորդակցությունների ղեկավար Գալինա Կուրգանովան։

«Մշտապես կարևորելով քաղաքային միջավայրի  բարելավմանն ուղղված նախագծերը` ImYerevan.com  կայքը մշակել և իրականացրել է բազմաթիվ  նախագծեր Երևանում և մարզերում: Այս անգամ որոշեցինք այցելել մեր մշակութային մայրաքաղաք Գյումրի` փողոցի արվեստի միջոցով  փորձելով  նոր շունչ տալ քաղաքին: Կատարված աշխատանքները մարմնավորում են Գյումրու վերածնունդը, նոր, լուսավոր  և գունեղ ապագան:  Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտում Beeline-ին և ծրագրի մյուս գործընկերներին, առանց որոնց հնարավոր չէր լինի կյանքի կոչել այս ծրագիրը», – նշեց ImYerevan.com կայքի և «Գյումրի 2.0» ծրագրի ղեկավար Գայանե Մանուկյանը:

Նշենք, որ ImYerevan.com կայքի կողմից իրականացվող քաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերը շարունակական բնույթ կունենան` ներառելով Հայաստանի մի շարք այլ մարզերի քաղաքներ: Ծրագրի իրականացմանն աջակցությունն է ցուցաբերել նաև «Սարդ» խանութների ցանցը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69