Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Վեոլիա» և «Երևան Ջուր» ընկերությունների ներկայացուցիչների հետ
09/04/2015 11:34
Կիսվել

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Վեոլիա» և «Երևան Ջուր» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու տնօրենի տեղակալ Մալիկա Ղենդուրիի հետ հանդիպման ընթացքում: Անդրադառնալով վերջին տարիներին իրականացված համատեղ ծրագրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ արդյունավետ փոխգործակցության շնորհիվ մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման ուղղությամբ իսկապես զգալի աշխատանքներ են իրականացվել: 

«Մայրաքաղաքի բնակիչների համար անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումն այսօր մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկն է: Ինչ խոսք, վերջին տարիներին մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման ուղղությամբ իսկապես զգալի աշխատանքներ են իրականացվել: Սակայն դեռ կան որոշակի խնդիրներ, որոնց ուղղությամբ ևս ամենօրյա հետևողական աշխատանք պետք է տարվի` արդյունավետ լուծումներ գտնելու համար: Պետք է հասնենք նրան, որ ամբողջ Երևանում ապահովվի շուրջօրյա անխափան ջրամատակարարում և, որ ամենակարևորն է, բնակիչները գոհ լինեն մատուցվող ծառայությունների որակից»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու տնօրենի տեղակալ Մալիկա Ղենդուրին էլ իր հերթին, գոհունակություն հայտնելով համատեղ արդյունավետ համագործակցության արդյունքներից, ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է:

«Երևանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցում մենք մշտապես զգացել ենք քաղաքապետարանի ու անձամբ Ձեր աջակցությունը, և վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ բոլոր այն ծրագրային դրույթները, որոնք ամրագրված են Երևանի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրում, մենք ամբողջությամբ կյանքի կկոչենք: Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա» ընկերության համատեղ աշխատանքի արդյունքները մեկ անգամ ևս փաստում են, որ մեր համագործակցությունն իսկապես հաջողված է և, համոզված եղեք, որ «Վեոլիա» ընկերությունը պատրաստակամ է հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հարցում»,- նշել է Մալիկա Ղենդուրին: 

Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել «Երևան Ջուր» ընկերությանը, որպեսզի բնակիչների կողմից բարձրացվող ոլորտային հարցերին տրվեն արդյունավետ լուծումներ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12