Հայաստանում կբարելավվեն բիզնես գործունեություն ծավալելու պայմանները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկության առաջարկով կառավարությունը հավանություն է տվել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունմամբ կբարելավվեն ոլորտը կարգավորելու և բիզնես գործունեություն ծավալելու պայմանները, կկրճատվեն տնտեսվարող սուբյեկտների ծախսերը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է գործարարների աշխատանքը դյուրացնելուն ուղղված քայլերը՝ միաժամանակ հիշեցնելով, որ դրանց հետևանքով չպետք է տուժի եկամուտների հավաքագրումը: