Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
«Խնայող վարկեր». ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը ներդրել է նոր պրոդուկտ
10/04/2015 13:51
Կիսվել

«Խնայող վարկեր». ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը ներդրել է նոր պրոդուկտ

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը ներդրել է նոր պրոդուկտ՝ «Խնայող վարկեր»: Այսօր՝ ապրիլի 10-ին, բանկը կազմակերպել էր հանդիպում-քննարկում՝ «Խնայում եք էներգիա, խնայում եք գումար» խորագրով, որի ժամանակ պաշտոնապես ազդարարվեց նոր պրոդուկտի մեկնարկը: Հանդիպում-քննարկմանը, որի նպատակն էր նպաստել Հայաստանի  գործարար միջավայրում էներգախնայող ծրագրերի և տեխնոլոգիաների  ներդրմանը, մասնակցում էին Հայաստանի ֆինանսական շուկայի, բիզնես ոլորտի և միջազգային գործընկեր կազմակերպություների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: Ընդգծելով, որ էներգախնայողության գաղափարն ամբողջ աշխարհում արդեն իսկ լայն տարածում է գտել և բիզնես ոլորտը էներգախնայող տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ կարողանում է հասնել շոշափելի արդյունքների՝ Հակոբ Անդրեասյանը նշեց, որ Հայաստանում այս գաղափարը համեմատաբար նոր է և հանրության տեղեկացվածության առումով անելիքները շատ են:

«Խնայող վարկեր». ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը ներդրել է նոր պրոդուկտ

«Մենք, մեր առջև խնդիր ենք դրել անելու առավելագույնը՝ Հայաստանում հասանելի դարձնելու համար էներգախնայող և էներգաարդյունավետ տեխնոլոգիաները: Հաճախորդներին էներգախնայողության հետ կապված ծրագրեր առաջարկելուց առաջ մենք ինքներս ենք սկսել այդ տեխնոլոգիաների կիրառումը մեր առօրյա կյանքում, քանի որ ցանկացել ենք սեփական օրինակով ցույց տալ և ապացուցել էներգախնայողության գաղափարի իրատեսականությունը, արդյունավետությունը և էներգախնայող տեխնոլոգիաների գործածման հեռանկարները», – նշեց Հակոբ Անդրեասյանը: 

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի  գլխավոր գործադիր տնօրենի խոսքով՝ բանկը իրականացրել և շարունակելու է իրականացնել շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված նախագծեր. «Բացի այն. որ մենք ինքներս ենք այդ տեխնոլոգիաները գործածում մեր բանկի մասնաճյուղերում, մենք անցյալ տարի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագերի շրջանակում արևային ջրատաքացուցիչներ տեղադրեցինք Հայաստանի տարբեր մարզերի առավել մեծ մանկապարտեզներում՝ նպատակ ունենալով նոր սերնդին օրինակներ ցուցադրել բնապահպանության և էներգոխնայողության գաղափարների համադրությամբ: Հավատարիմ մնալով այս սկզբունքներին՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ» ներդրել է նոր՝ «Խնայող վարկեր» պրոդուկտը՝ նպատակ ունենալով Հայաստանում ստեղծել բիզնեսի զարգացման նոր և առաջադեմ հնարավորություններ» – ընդգծեց Հակոբ Անդրեասյանը:

Պրոդուկտի ներդրումը «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի  և «ԱԳԲԱ Լիզինգ» ընկերության կողմից հնարավոր է դարձել երկու միջազգային ֆինանսական գործընկեր կազմակերպությունների՝ «Հարավ-արևելյան Եվրոպայի հիմնադրամ»-ի  և  «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ»-ի՝ «Էներգոկրեդիտ» հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ:

Տեղեկացնենք, որ էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ձեռքբերման համար նախատեսված «խնայող վարկերը» ընկերություններին հնարավորություն են տալիս կրճատելու Էներգիայի սպառումը մինչև 50%-ով: Վարկերը տրամադրվում են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով և եվրոյով և մինչև 8 տարի մարման ժամկետով:

«Խնայող վարկեր». ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը ներդրել է նոր պրոդուկտ

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98