Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ավարտվեց Հայաստանի ԶԼՄ-ների միջև անցկացվող մինի-ֆուտբոլի 6-րդ մրցաշարը
14/04/2015 15:01
Կիսվել

Ավարտվեց Հայաստանի ԶԼՄ-ների միջև անցկացվող մինի-ֆուտբոլի 6-րդ մրցաշարը

Ավարտվեց «Դինամո» մարզահամալիրում անցկացվող` Հայաստանի ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի 6-րդ մրցաշարը: Եզրափակիչ խաղում հանդիպեցին Mediamax լրատվական գործակալության և news.am կայքի թիմերը, իսկ երրորդ տեղի համար` slaq.am կայքի և «4-րդ իշխանություն» թերթի թիմերը: 

Մրցաշարին մասնակցել էին News.am, slaq.am կայքերի, Հանրային ռադիոյի, Հանրային հեռուստաընկերության, «Ավետիս» հեռուստաընկերության, Mediamax գործակալության, «4-րդ իշխանություն» թերթի և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի լրագրողներից ձևավորված 8 թիմ:

Միջոցառման կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան (ԱԹԱ): ՎիվաՍել-ՄՏՍ-ը մրցաշարի գլխավոր գործընկերն էր: Աջակցում է Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը` ըմպելիքներ ապահովելով մասնակիցների համար:

Հաղթող` Mediamax գործակալության թիմը պարգևատրվեց «ՎիվաՍել-ՄՏՍ-2015» գավաթով, մեդալներով և պատվոգրերով: Երկրորդ և երրոդ տեղեր զբաղեցրած` News.am և slaq.am թիմերը ևս ստացան գավաթներ, պատվոգրեր և մեդալներ: Մրցանակների արժանացան նաև 10 անվանակարգում աչքի ընկած խաղացողները` լավագույն դարպասապահը, պաշտպանը, հարձակվողը, ռմբարկուն, երկրպագուն, խաղացողը, ֆուտբոլի վետերանը, թիմի ղեկավարը, ամենագեղեցիկ գոլի հեղինակը և մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողը: 

Փակման արարողությանը ներկա գտնվեցին և մրցանակակիրներին մրցանակները հանձնեցին ֆուտբոլի վետերան, ՀՀ վաստակավոր մարզիչ, հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն հարձակվողներից մեկը, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Հատուկ մրցանակներ որոշ անվանակարգերում հաղթող դուրս եկած խաղացողներին տրամադրեցին Հայաստանի «Դինամո»  մարզական հասարակական կազմակերպության նախագահի 1-ին տեղակալ, ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, որտիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը, «Երևան գարեջուր» ՓԲԸ մարկետինգի բաժնի պետ Զոհրակ Վարդազարյանը: Մրցաշարի փակմանն ընթերցվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի ողջույնի խոսքը մասնակիցներին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52