Ֆինանսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
ՀՀ ԿԲ. Մայիսի 11-ից կմեկնարկի «ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց» երկամսյա ուսումնական ծրագիրը
20/04/2015 14:50
Կիսվել

ՀՀ ԿԲ. Մայիսի 11-ից կմեկնարկի «ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց» երկամսյա ուսումնական ծրագիրը

ՀՀ կենտրոնական բանկը 2015 թվականի մայիսի 11-ից կազմակերպում է «ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց» երկամսյա ուսումնական ծրագիրը։ 

Ծրագիրն ընձեռում է բացառիկ հնարավորություն խոստումնալից երիտասարդներին սկսել իրենց կարիերան ՀՀ կենտրոնական բանկում, ձեռք բերել ֆինանսական ոլորտի վերաբերյալ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ։ Ինտենսիվ դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կստանան ընդունվել աշխատանքի ՀՀ կենտրոնական բանկում, ընդգրկվել ՀՀ կենտրոնական բանկի կադրային պահուստում։

Դասավանդումն իրականացնում են ՀՀ կենտրոնական բանկի փորձառու մասնագետները։

Ծրագրի ավարտին համակարգչային թեստավորման արդյունքում 70 և բարձր միավոր (100 հնարավորից) ստացած ունկնդիրներին կտրամադրվի ավարտական վկայական՝ վավերացված ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ 70-ից ցածր միավոր ստացած ունկնդիրներին կտրամադրվի տեղեկանք՝ ուսումնական ծրագրին մասնակցելու վերաբերյալ։

ՀՀ կենտրոնական բանկը կարևորում է ուսումնական ծրագրի դիմորդների հետևյալ հատկանիշների առկայությունը. 

վերլուծական, հետազոտական ունակություն և մտածելակերպ,

տրամաբանություն,

հաղորդակցման հմտություն,

օտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն և այլ)։

Ուսումնական ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1. դիպլոմի, դիպլոմի միջուկի պատճենները (2 օրինակ) կամ տեղեկանք ԲՈՒՀ-ից՝ ավարտական կուրսի ուսանող լինելու վերաբերյալ,

2. երկու լուսանկար (3×4 չափսի),

3. ինքնակենսագրություն կամ CV (2 օրինակ),

4. վկայագիր (գիտական աստիճան ունեցող անձանց դեպքում) (2 օրինակ),

5. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (TOEFL, IELTS` առկայության դեպքում),

6. անձնագրի պատճենը՝ առաջին էջ և հաշվառման էջ (2 օրինակ),

7. զինգրքույկի պատճենը (առկայության դեպքում) կամ կցագրման վկայականի պատճենը (2 օրինակ)։

Ուսումնական ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել միայն պետական և պետական հավատարմագիր ունեցող ԲՈՒՀ-երի շրջանավարտները։ 

Փաստաթղթերի ընդունումը՝ ապրիլի 18-ից մայիսի 5-ը (աշխատանքային օրերին), ժամը` 10։00-ից 17։30-ը։

Ծրագրի արժեքը 70.000 ՀՀ դրամ է։ 

Պայմաններին մանրամասն ծանոթանալու նպատակով կարող եք զանգահարել 59-26-34 հեռախոսահամարով։

Ուսումնական ծրագրին մասնակցելու դիմումը լրացնելու և անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելու համար պետք է ներկայանալ ՀՀ կենտրոնական բանկ և զանգահարել հետևյալ ներքին հեռախոսահամարներով՝ 26-12, 26-00:

Մեր հասցեն է` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6, էլ. փոստ` hrm@cba.am:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29