Բիզնես

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Հայտնի են «Samsung Electronics»-ի «Ապագան այստեղ է» խաղի հաղթողները
20/04/2015 16:29
Կիսվել

Հայտնի են «Samsung Electronics»-ի «Ապագան այստեղ է» խաղի հաղթողները

Ապրիլի 17-ին, Դալմա Գարդեն մոլում Samsung ընկերությունը ամփոփեց «Ապագան այստեղ է» խաղը և հանձնեց մրցանակներ իր հավատարիմ հաճախորդներին:

Samsung ընկերությունը Դալմա Գարդեն մոլում ամփոփեց «Ապագան այստեղ է» խաղը և հանձնեց մրցանակներն իր հավատարիմ հաճախորդներին: Եթե հիշում եք Ապրիլի 7-ին Samsung Galaxy S6 սմարթֆոնի շնորհանդեսի օրը մեկնարկվեց «Ապագան այստեղ է» խաղը, որը հնարավորություն էր ընձեռում բոլորին, ովքեր քայլում են ժամանակին համընթաց, դառնալ խաղի մասնակիցը, իսկ նրանցից լավագույնը կստանար Samsung Galaxy S6 կամ S6 Edge սմարթֆոնը 99% զեղչով գնելու բացառիկ հնարավորություն:

Խաղի առաջին փուլում մասնակիցները անում էին սելֆի Samsung-ի ապրանքանիշի հետ, երկրորդ փուլ անցած  100 մասնակիցները այցելում էին Samsung-ի նշված վաճառասրահներից որևէ մեկը, այս անգամ անում սելֆի իրենց 3 ընկերների հետ խանութի մուտքի մոտ փակցված Samsung-ի «Ապագան այստեղ է» խաղի պաստառի մոտ, երրորդ փուլի առաջադրանքը կապված էր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հետ: Անհրաժեշտ էր գտնել ճիշտ QR code-երը, նկարվել և տեղադրել սելֆին Samsung Armenia-ի ֆեյսբուքյան էջում:

Առաջադրանքը ճիշտ կատարած առաջին 30 մասնակիցները ապրիլի 17-ին հրավիրվել էին Դալմա Գարդեն մոլ՝ ներկա գտնվելու եզրափակիչ միջոցառմանը:

Վերջին՝ եզրափակիչ փուլում, մասնակիցները հաղթահարեցին ևս երեք փորձություն պինգպոնգ գնդակների վրա գրված տառերով հնարավորինս արագ հավաքել Samsung բառը, բասկետբոլի զամբյուղ կատարած նետումների արդյունքում հավաքել ամենաշատ միավորները և վերջապես հավաքել Դալմա Գարդեն Մոլի ներսում` տարբեր վայրերում փակցված Samsung լոգոները, և նրանցից լավագույնը՝ Անուշ Էլչյանը ստացավ Samsung  Galaxy S6 կամ Galaxy S6 Edge  99% զեղչով գնելու բացառիկ հնարավորություն:

2-5-րդ տեղերը զբաղեցրած Անի Սարգսյանը, Գոռ Հովհաննիսյանը, Լիլի Զախարենկոն և Շանթ Եփրեմյանը հնարավորություն ստացան ձեռք բերելու Samsung  Galaxy S6 50%, իսկ 6-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ 30% զեղչով: Միջոցառման ընթացքում սպասվում են նաև հաճելի անակնկալներ:
Բացի «Ապագան այստեղ է» խաղի 10 հաղթողներից, խաղի եզրափակչի 20 մասնակիցները և Դալմա Գարդեն մոլի 5 հաճախորդները ստացան Samsung ապրանքանիշի արտաքին մարտկոցներ:

Ի դեպ, Դալմա Գարդեն Մոլում գտնվող Samsung-ի նորաբաց պաշտոնական վաճառասրահ-սերվիս կենտրոնը հանդես է գալիս հատուկ առաջարկով.

Ապրիլի 17,18,19-ին հեռախոս կամ պլանշետ գնելիս տրվում է հավելյալ 6 ԱՄԻՍ երաշխիք (ստանդարտ երաշխիքային ժամկետը 1 տարի է), իսկ Samsung Galaxy S6 կամ S6 Edge գնելիս`1 տարի հավելյալ երաշխիք: Այստեղ Դուք այսուհետ կարող եք ձեռք բերել Samsung-ի պաշտոնական արտադրանքը` հեռախոսներ և պլանշետներ, ինչպես նաև ստանալ երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29