Սոցիալական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 413.00-0.50 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը առցանց ռեժիմով հասանելի էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական աջակցության շնորհիվ
29/04/2015 12:07
Կիսվել

Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը առցանց ռեժիմով հասանելի էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական աջակցության շնորհիվ

Ավարտվել է Ծաղկաձորում կազմակերպված Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական աջակցության շնորհիվ, դրա ամբողջ ընթացքն առցանց ռեժիմով հասանելի էր շախմատի երկրպագուներին

2015 թվականի Շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության մասնակիցներն ու լրագրողները ապրիլի 18-29-ը ապահովված էին գերարագ ինտերնետ կապով: Ծաղկաձորում ընթացող կարևոր այս առաջնության կազմակերպման նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Ծաղկաձորի Գոլդեն Փելիս Ռեզորթ հյուրանոցի խաղասրահի տարածքն ապահովել էր ինտերնետ հասանելիությամբ, տրամադրել էր գերհզոր սերվեր, որի շնորհիվ գործում էր www.wtcc2015.am կայքը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն աջակցում էր նաև ամբողջական տեխնիկական սպասարկմամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի տրամադրած լայնաշերտ ինտերնետ կապի առաջադեմ տեխնոլոգիաների և մինչև 1000 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետի շնորհիվ, աշխարհի տարբեր անկյուններում գտնվող շախմատի սիրահարները հնարավորություն ունեցան  մրցաշարը դիտել առցանց ռեժիմով: Գերարագ ինտերնետի շնորհիվ, հնարավորություն կար  մրցաշարի մասին պատմող պատկերներն ու տեսանյութերը վերբեռնել և հասանելի դարձնել լայն հանրությանը: Շախմատի սիրահարները հնարավորություն ունեցան իրենց համար նախընտրելի վայրից հետևել մրցաշարի ընթացքին, մարզիկների յուրաքանչյուր քայլին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները մրցաշարի անցկացման օրերին հետևել են ցանցի աշխատանքին և անհրաժեշտության դեպքում` մասնակիցների և հյուրերի համար ապահովել տեխնիկական աջակցություն:

Հիշեցնենք, որ 2015 թվականի Շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Ուկրաինայի, Կուբայի, Հունգարիայի և Իսրայելի շախմատի հավաքականները:

22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91