
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները կրճատվել են 12.6%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 1 831.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 12.6%-ով:
Հավելենք, որ այս տարվա առաջին եռամսյակում ՋԷԿ-երի կողմից արտադրվել է 647.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ՀԷԿ-երի կողմից՝ 379.4 մլն կՎտ ժամ, ՀԱԷԿ-ի կողմից՝ 802.8 մլն կՎտ ժամ և այլ աղբյուրների կողմից՝ 1.4 մլն կՎտ ժամ: