Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Մեր երկրի խոշոր հարկատուների ցանկում ներկայացված է 29 պետական կազմակերպություն
12/05/2015 21:41
Կիսվել

Մեր երկրի խոշոր հարկատուների ցանկում ներկայացված է 29 պետական կազմակերպություն

Մեր երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներկայացված է 29 պետական կազմակերպություն: Հարկային ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում այս կազմակերպությունները միասին պետական բյուջե են վճարել 2 մլրդ 413,74 մլն ՀՀ դրամի հարկեր և պետական այլ վճարներ:

Պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով պետական ոլորտում գործող կազմակերպությունների շարքում առաջին տեղում հայտնվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որը բյուջե է վճարել 535,93 մլն ՀՀ դրամի հարկեր և պետական վճարներ: Խոշոր հարկատուների ընդհանուր ցանկում բուհը 52-րդն է:

Պետական հատվածի խոշոր հարկատու կազմակերպությունների առաջին եռյակում հայտնվել են նաև Երևանի պետական համալսարանը և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենը:

Պետական ոլորտում գործող և մեր երկրի խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կազմակերպությունների առաջին տասնյակը ներկայացնում ենք ստորև (կազմակերպության անվանում, վճարված հարկերի ցուցանիշ և ընդհանուր վարկանիշում զաղեցրած դիրք).

  1. ԵՐ.ՄԽ.ՀԵՐԱՑՈՒ ԱՆ.ՊԵՏ.ԲԺՇԿ.ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, 535,93 մլն ՀՀ դրամ, 52

  2. ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, 515,17 մլն ՀՀ դրամ, 54

  3. Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ, 191,75 մլն ՀՀ դրամ, 132

  4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, 171,09 մլն ՀՀ դրամ, 143

  5. ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄ ՊՈԱԿ, 89,91 մլն ՀՀ դրամ, 271

  6. ՀԱՅԱՆՏԱՌ ՊՈԱԿ, 67,55 մլն ՀՀ դրամ, 356

  7. ԵՐ.Վ.ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆ.ՊԵՏ.ԼԵԶՎԱԲԱՆ.ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, 61,72 մլն ՀՀ դրամ, 384

  8. ԵՐՔԱՂԼՈՒՅՍ, 60,35 մլն ՀՀ դրամ, 397

  9. ՀՀ ԱՌՈՂՋ ՆԱԽ. Վ.Ա.ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԱՆՎ. ՈՒՌՈՒՑՔ. ԱԶԳ.ԿԵՆՏՐՈՆ, 55,51 մլն ՀՀ դրամ, 430

  10. Ա.ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ ՊՈԱԿ, 54,96 մլն ՀՀ դրամ, 433

Ամբողջական ցանկը կարող եք գտնել այստեղ

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75