Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՎիվաՍել-ՄՏՍ. «Այբ» դպրոցում կայացավ ճարտարագիտական կրթության թեմայով գիտագործնական սեմինար
13/05/2015 19:19
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. «Այբ» դպրոցում կայացավ ճարտարագիտական կրթության թեմայով գիտագործնական սեմինար

Կրթության մեջ գործնական մեթոդների կիրառման նպատակով «Այբ» դպրոցում կայացավ «Ճարտարագիտական կրթություն. դպրոցից մինչև արտադրություն» թեմայով գիտագործնական սեմինար:

Սեմինարի նպատակն էր օգնել ուսուցիչներին LEGO® Education-ի տեխնոլոգիաների միջոցով խթանել աշակերտների հետաքրքրությունը ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ռոբոտիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի հանդեպ և նրանց ներգրավել այս ոլորտներում:

Միջոցառումը սկսվեց լիագումար նիստով, որում բացման խոսքով հանդես եկան «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում LEGO® Education-ի կրթական ծրագրերի տնօրեն Օլգա Լոմբասը և «Կրթական ստեղծարար տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ի նախագահ Ռուբեն Հարությունյանը:

Ըստ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի՝ 21-րդ դարի կրթությունը պետք է հնարավորություն ընձեռի երեխաներին սովորելու խնդիրներ լուծել և փորձարկումներ իրականացնել. «Այն պետք է զարգացնի երեխաների ստեղծագործական ունակությունները, մոտիվացնի և ուղղորդի: Նման միջոցառումներն ուղղված են դպրոցներում ուսումնական գործընթացների բարելավմանը»:

«Արագորեն փոփոխվող ժամանակակից աշխարհում չափազանց կարևոր է առաջընթացին համընթաց շարժվել բոլոր, այդ թվում՝ տեխնոլոգիաների ոլորտում: Դա հնարավոր կլինի, եթե դպրոցում ներդրվեն դասավանդման նորարարական, ստեղծագործականությունը խթանող մեթոդներ, իսկ երեխաները վաղ տարիքից ծանոթանան տեխնոլոգիական հնարավորություններին ու լուծումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է այս նախաձեռնությանը, քանի որ այն առնչվում է երկրի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի՝ կրթությանը, տեխնիկական առաջընթացին և նորարարական մտածելակերպին»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Զեկույցներին հաջորդեցին վարպետության դասերը՝  նախատեսված տարրական ու միջին դպրոցների ուսուցիչների համար:
Միջոցառումն ուղեկցվեց LEGO Education ընկերության կրթական տեխնոլոգիաների գործնական ցուցադրությամբ:

Միջոցառման կազմակերպիչներն էին «Այբ» կրթական հիմնադրամը, «Կրթական ստեղծարար տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ն, LEGO  Education ընկերությունը: Միջոցառման գործընկերներն էին ՀՀ ԿԳ նախարարությունը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59