Կենտրոնական բանկը կանխատեսում է միջին անվանական աշխատավարձի 8.3% աճ
Հայաստանի Կենտրոնական բանկը ընթացիկ տարվա համար ակնկալվում է մեր երկրում միջին անվանական աշխատավարձի 8.3% աճ, 2016 թվականի համար՝ 6.1% աճ, իսկ 2017 թվականի համար՝ շուրջ 6.5% աճ: Այս մասին վկայում են «Գնաճի հաշվետվություն» հրապարակման մեջ ներկայացված տվյալները:
Նշենք, որ 2015 թվականի հուլիսի 1-ից բարձրանալու է նվազագույն աշխատավարձի շեմը՝ մինչև 55 000 դրամ: Այս հանգամանքով էլ պայմանավորված՝ 2015 թվականի համար կանխատեսվում է միջին աշխատավարձերի շուրջ 8.3% աճ:
Գործազրկության կանխատեսումները այսպիսին են. 2015 թվականին սպասվում է 18.2% միջին գործազրկության մակարդակ: Տնտեսական աճի ակնկալվող արագացման արդյունքում 2016-2017 թվականներին կնկատվի գործազրկության մակարդակի կայուն նվազման միտում: