Ֆինանսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
26/05/2015 19:47
Կիսվել

ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները

Մայիսի 26-ին ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր ՀՀ իշխանության պետական եւ դատական մարմինների եկամուտների ու ծախսերի կատարողականներին:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է վերոնշյալ ոլորտների ֆինանսական ցուցանիշները: Նա տեղեկացրել է, որ հաշվետու տարում իշխանության պետական եւ դատական մարմիններին ֆինանսական հատկացումները կատարվել են ամբողջությամբ եւ ժամանակին: Միայն արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի կատարողականը հաշվետու տարում գերազանցել է 100 տոկոսը: Ներկայացնելով համապատասխան գերատեսչությունների ֆինանսական ցուցանիշները` պարոն Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի համար 2014թ-ին նախատեսվել է 4,3 մլրդ դրամ, որի դիմաց արձանագրվել է 94,6 տոկոս կատարողական: Նախագահի աշխատակազմը, սոցիալական փաթեթի ծրագիրը ներառած, պատասխանատու է եղել եւս 12 ծրագրերի կատարման համար: Կատարողականը հիմնականում կազմել է գրեթե 100 տոկոս:

Ըստ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի ներկայացրած ցուցանիշների` ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի համար հաշվետու տարում բյուջետային ծրագրերի իրականացման համար նախատեսվել է 3,9 մլրդ դրամ, որի դիմաց օգտագործվել է 99,53 տոկոսը: ԱԺ աշխատակազմը, սոցիալական փաթեթի ծրագիրը ներառած, իրականացրել է եւս 5 ծրագիր: Այստեղ նույնպես կատարողականը մոտ է 100 տոկոսին: Նա նշել է, որ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման ծրագրերի համար նախատեսված միջոցները թեպետ փոքր են, սակայն օգտագործվել են 88, 89 տոկոսով:

ՀՀ կառավարության աշխատակազմը հաշվետու տարում իր կողմից իրականացվող ծրագրերի համար ունեցել է 10,8 մլրդ դրամի բյուջե, որի դիմաց արձանագրել է 75,6 տոկոս կատարողական: Պարոն Ջանջուղազյանը նշել է, որ կառավարության աշխատակազմը, բացի կոնկրետ աշխատակազմի պահպանման եւ իր կողմից իրականացվող ծրագրերից, պատասխանատու է եղել նաեւ արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի համար: 2014թ-ին կառավարությունն իրականացրել է 24 ծրագիր, այդ թվում` 7 արտաքին: Հաշվետու տարում կառավարության պահուստային ֆոնդից կատարվել են նաեւ լրացուցիչ հատկացումներ: Այստեղ նույնպես կատարողականը գրեթե 100 տոկոս է: Սոցիալական փաթեթի օգտագործման համար արձանագրվել է շեղում` օգտագործվել են նախատեսված միջոցների 71 տոկոսը:

ՀՀ Սահմանադրական դատարանը հաշվետու տարում օգտագործել է 496 մլն դրամ` կատարողական ցուցանիշը հասցնելով 98,49 տոկոսի: Այստեղ «Սոցիալական փաթեթի ապահովում» ծրագրի համար օգտագործվել է նախատեսված գումարի 84,3 տոկոսը: Հիմնական միջոցներն օգտագործվել են «Սահմանադրական դատարանի պահպանում» ծրագրով, որի կատարողականը կազմել է 98,91 տոկոս: ՀՀ ազգային անվտանգության խորհրդի բյուջեով հաշվետու տարում նախատեսված միջոցներն օգտագործվել են 94,55 տոկոսով` օգտագործելով 415 մլն դրամ: Այստեղ եւս հիմնական միջոցներն օգտագործվել են աշխատակազմի պահպանման համար, իսկ կատարողականը կազմել է 95,3 տոկոս կամ շուրջ 407 մլն դրամ: ՀՀ Արդարադատության նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 20 ծրագիր, բացի դրանից կառավարության պահուստային ֆոնդից նույնպես միջոցներ են հատկացվել: Բյուջեով նախատեսված 15,1 մլրդ դրամի դիմաց օգտագործվել է 96,93 տոկոսը: Նախարարության կողմից իրականացվող ծրագրերի շարքում եւս առկա են արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրեր, որտեղ նույնպես կատարողականը շեղված է եղել ծրագրային ցուցանիշներից: ՀՀ գլխավոր դատախազության բյուջեով 2014թ-ին նախատեսված միջոցներն օգտագործվել են 99,3 տոկոսով կամ շուրջ 3,5 մլրդ դրամով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության բյուջեի կատարողականը կազմել է 99,9 տոկոս կամ օգտագործվել է շուրջ 424 մլն դրամ: ՀՀ Վերահսկիչ պալատը հաշվետու տարում նախատեսել է 991 մլն դրամ, որի դիմաց արձանագրվել է 97,8 տոկոս կատարողական: ՀՀ դատական դեպարտամենտի համար 2014թ-ի բյուջեով նախատեսված 8 մլրդ դրամի դիմաց արձանագրվել է 92,44 տոկոս կատարողական, իսկ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդն օգտագործել է հատկացված գումարի 439 մլն դրամը? կատարողականը հասցնելով 95,38 տոկոսի: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացրել է նախատեսված ծրագրերը` այդ նպատակով ծախսելով 630 մլն դրամ եւ արձանագրելով 95,2 տոկոսի կատարողական: Նշված գրեթե բոլոր գերատեսչություններում «Սոցիալական փաթեթի ապահովում» ծրագրի օգտագործման համար արձանագրվել է շեղում՝ կատարողականը զգալիորեն նվազեցնելով 100 տոկոսից:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով ոչ ֆինանսական ցուցանիշներին, նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ Նախագահի աշխատակազմը մասնակցել է օրենքների նախագծերի քննարկումներին, ներկայացրել առաջարկներ, կարծիքներ ու դիրքորոշումներ: 2014-ին աշխատակազմը նախապատրաստել եւ ներկայացրել է շուրջ 490 տեղեկանք ու եզրակացություն, իսկ Նախագահի ստորագրմանն է ներկայացվել 489 օրենք: Ներկայացվել է նաեւ 687 հրամանագիր, 226 կարգադրություն, 911 ուղերձ, 121 լիազորագիր, նամակ եւ այլն: Պարոն Սարգսյանը նշել է նաեւ, որ մեծածավալ եւ պատասխանատու աշխատանք է պահանջում ՀՀ Նախագահի այցերի, արտերկրից ժամանող նախագահների, բարձրաստիճան պետական պաշտոնյաների, պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նախապատրաստումը: 2014-ին ՀՀ Նախագահը կատարել է 22 պետական, պաշտոնական եւ աշխատանքային այց արտերկիր, ինչպես նաեւ հյուրընկալել մի շարք երկրների նախագահների, ընդունել Հայաստանում այցով գտնվող ավելի քան 20 բարձրաստիճան պաշտոնատար անձանց: ՀՀ այցելած օտարերկրյա այլ նախարարների, պաշտոնատար անձանց, մշակությային գործիչների հետ ունեցել է 40 հանդիպում, ընդունել 15 հավատարմագրվող դեսպանների, հրաժեշտի հանդիպումներ է ունեցել 3 դեսպանների հետ: Ամանորին ընդառաջ ՀՀ Նախագահի նստավայրում հյուրընկալվել են սահմանամերձ գյուղերի եւ Հայաստանում ապաստան գտած սիրիահայ, ինչպես նաեւ Երեւանի հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ունեցող աշակերտները, զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների, Արցախյան ազատամարտի մասնակից վետերանների եւ զինծառայողների երեխաներն ու թոռները: ՀՀ Նախագահի աշխատակազմում շատ լուրջ նախապատրաստական աշխատանք է կատարվել նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների իրականացման համար:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովին հատկացված բյուջետային միջոցների 90 տոկոսից ավելին ծախսվում է աշխատակազմի եւ պատգամավորների պահպանման ծրագրի շրջանակներում: Ըստ նրա` ՀՀ օրենսդիր մարմինն այս ժամանակահատվածում կազմակերպել է 12 հերթական եւ 4 արտահերթ նստաշրջաններ, մշտական հանձնաժողովների 118 նիստեր, 18 խորհրդարանական լսումներ: Կազմակերպվել են նաեւ պաշտոնական պատվիրակությունների փոխայցեր, իրականացվել են միջխորհրդարանական բարեկամական խմբերի այցելություններ: Անդրադառնալով մյուս ծրագրերին` պարոն Թովմասյանը նշել է, որ 85 մլն դրամ նախատեսված է եղել վերանորոգումների եւ շինարարության համար, ինչը դեռ ավարտված չէ: Կատարվել են նաեւ միջազգային կազմակերպությունների անդամակցության վճարներ, պետական ծառայողների վերապատրաստում, «Սոցիալական փաթեթի ապահովում» ծրագրի տրամադրում եւ այլն: Ըստ նրա՝ որոշ խնայողություններ են կատարվել էներգետիկ, կոմունալ եւ կապի ծառայությունների գծով, ինչն ուղղվել է ԱԺ մի շարք հրատապ խնդիրների լուծմանն ու աշխատակազմի տարեկան խրախուսմանը: Վերանորոգվել ու սալիկապատվել է ԱԺ բակը, ինչպես նաեւ՝ 2 անցակետեր:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն իր ելույթում անդրադարձել է կառավարության աշխատակազմի գործառույթներին ու որակական ցուցանիշներին, կարեւորել քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն ու նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները: Նա նշել է, որ կառավարությունում տարեկան ճշտված պլանը եղել է 10 մլրդ 800 մլն դրամ, իսկ փաստացի այն կատարվել է 76 տոկոսով: Զուտ աշխատակազմի պահպանման ծախսերը կազմում են 1,6 մլրդ դրամ, սակայն փաստացի կատարվել է 98 տոկոսով: Պարոն Հարությունյանը նշել է, որ 2014թ-ին կատարվել են նաեւ 2013թ-ի թերակատարումները:

Ծախսային մասի ցուցանիշներին ու իրականացված ծրագրերին զեկույցով անդրադարձել են նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ վերահսկիչ պալատի, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի, ինչպես նաեւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարներն ու ներկայացուցիչները:

Նույն օրը տեղի է ունեցել ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը նախագահում էին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը եւ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նիստում քննարկվել են «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` ՀՀ տարածքային կառավարման մարմիններին եւ համայնքներին տրված ֆինանսական հատկացումներն ու դոտացիաները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարում մարզերի համար նախատեսված բոլոր ֆինանսական միջոցները` ներառյալ դոտացիաները, հատկացվել են ժամանակին, ամբողջությամբ իրականացվել են նախատեսված ծրագրերը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հաշվետու տարում նախատեսվել էր հատկացնել 48,6 մլրդ դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է եւ իրականացվել է 38 բյուջետային ծրագիր:

Արագածոտնի մարզին հատկացվել է 5 մլրդ, 952 մլն դրամ, արձանագրվել է 97,4 տոկոս կատարողական: Իրականացվել են նախատեսված 16 ծրագրերը: Արարատի մարզին հատկացվել է 8 մլրդ դրամ, կատարողականը՝ 98,8 տոկոս: Արմավիրի մարզին հատկացվել է 8,6 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98 տոկոս: Լոռու մարզն ստացել է 8 մլրդ 747 մլն դրամ, կատարողականը կազմել է 98, 97 տոկոս: Կոտայքի մարզում եւս կատարողականը գրեթե 100 տոկոս է կազմում. այս մարզում ծրագրերն իրականացրել են, օգտագործելով հատկացված 7,6 մլրդ դրամը: Շիրակի մարզին հատկացվել է 18,5 մլրդ դրամ, ծրագրերի կատարողականը կազմել է 98,52 տոկոս: Սյունիքի մարզին հատկացվել է 5,8 մլրդ դրամի դիմաց արձանագ րվել է 98, 4 տոկոս կատարողական: Վայոց ձորի մարզին հատկացվել է 2,6 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98,3, Տավուշի մարզն ստացել է 4,9 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98,1 տոկոս: Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ բոլոր մարզերին դոտացիաները տրվել են ժամանակին եւ ամբողջությամբ: Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ շեղումները բոլոր մարզերում պայմանավորված են սոցիալական փաթեթներով, մնացած բոլոր ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է հաշվետու տարում Երեւանին հատկացված ֆինանսական միջոցներն ու իրականացված ծրագրերը: Ըստ այդմ՝ ընդհանուր առմամբ հատկացվել է 49 մլրդ 214 մլն դրամ, կատարողականը կազմել է 100 տոկոս:

Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորների բազմաթիվ հարցերին եւ հարցադրումներին:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29