Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունների քննարկումները 28/05/15
29/05/2015 19:43
Կիսվել

ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունների քննարկումները 28/05/15

Մայիսի 29-ին ԱԺ սոցիալական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը նախագահել են Հակոբ Հակոբյանը եւ Գագիկ Մինասյանը, քննարկվել է սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ հաշվետու տարում իրականացված աշխատանքները:

Սոցիալական ոլորտում հատկացումները 2014 թվականին կազմել են 342.5 մլրդ դրամ՝ ապահովելով 97.3 տոկոս կատարողական:

2014 թվականը, ըստ նախարարի, բարեփոխումների մեկնարկի տարի էր. հուլիսից գործարկվել է կենսաթոշակային եռաստիճան համակարգ, սկսել է գործել հանրային ծառայությունների ոլորտում աշխատանքների վարձատրության միասնական համակարգ, ներդրվել զբաղվածության ոլորտում նոր մոդել:

Նախարարը նաեւ ներկայացրել է ըստ ոլորտների իրականացված աշխատանքները: Հաշվետու տարում ավելի քան 1 մլրդ դրամ տրամադրվել է անաշխատունակության դասին, ծերության դասին հատկացվել է 240.5 մլրդ դրամ՝ կատարողականը կազմելով 99.1 տոկոս:

Արտեմ Ասատրյանի խոսքով՝ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված էր շարունակել կենսաթոշակային բարեփոխումներին միտված ծրագրերը: 2014 թվականի հունվարի 1-ից ներդրվել է կենսաթոշակների հաշվարկման նոր կարգ, եւ աշխատանքների արդյունքում միջին կենսաթոշակի չափը բարձրացել է 15 տոկոսով, իսկ 32.000 կենսաթոշակառուի աշխատանքային կենսաթոշակը բարձրացել է՝ անցնելով ծայրահեղ աղքատության շեմը:

Նախարարի խոսքով՝ ավելացել է զինվորական կենսաթոշակների չափը, որը կշարունակվի նաեւ 2015-ին, հատկապես ուշադրության կենտրոնում են եղել զոհված զինծառայողների ընտանիքները եւ հաշմանդամություն ունեցող զինծառայողները, 2014-ին ավելացել է նաեւ զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող պարգեւավճարների չափը:

Երեխաների ծննդյան միանվագ նպաստների համար 2014-ին հատկացվել է 8 մլրդ դրամ՝ 92.9 տոկոս, երեխաների շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով երեխաների տուն-ինտերնատ հանդիսացող ՊՈԱԿ-ին տրամադրված ծախսերը կազմել են 2.1 մլրդ դրամ՝ 92.2 տոկոս, «բնակարանային ապահովման» խմբի ծրագրերին ՀՀ 2014 թվականի պետական բյուջեից տրամադրվել է 499.8 մլրդ դրամ՝ ապահովելով 100 տոկոս կատարողական: «Հարազատներին կորցրած անձինք» խմբի շրջանակներում կատարված ծախսերը կազմել են 4.9 մլրդ դրամ, կատարողականը՝ 97.3 տոկոս, կենսաթոշակառուի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, սոցիալական նպաստառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը կազմել է 4.8 մլրդ դրամ կատարողականը ՝97.5 տոկոս, հղիության եւ ծննդաբերության նպաստը կազմել է 7 մլրդ դրամ՝ կատարողականը 100 տոկոս:

Նույն օրը ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը նախագահել են Մարտուն Գրիգորյանը եւ Գագիկ Մինասյանը, քննարկվել է «ՀՀ 2014 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձնապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է ՀՀ 2014 թ. պետական բյուջեի կատարողականը՝ խոսելով ոլորտներում իրականացված ծրագրերի եւ բյուջեի հատկացումների մասին: Ներկայացնելով ֆինանսական հիմնական ցուցանիշները՝ ՀՀ գլխավոր գանձապետը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը իրականացրել է 22 ծրագիր, որոնց իրականացման համար միջոցներ են տրամադրվել նաեւ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացրել է 33 ծրագիր եւ նույնպես օգտվել պահուստային ֆոնդից: Ծրագրերից 17-ն իրականացվել են արտաքին աջակցությամբ: Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, ներկայացնելով բյուջեի կատարողականը, նշել է, որ իրականցվել է 29 ծրագիր: Շարունակվել է Արարատյան դաշտավայրում քաղցրահամ ստորգետնյա ջրերի վերականգնման ծրագիրը, որի արդյունքում խնայվել է 753 միլիոն խորանարդ մետր ջուր: Իրականացվել է նաեւ 64 հեկտար ծառատունկ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը, խոսելով ոլորտում իրականացված ծրագրերի մասին, նշել է, որ 2014-ին դիզվառելանյութի, սերմնացուի եւ պարարտանյութի պահանջարկը բավարարվել է: Նա նշել է, որ գյուղացիական տնտեսությունները որոշակի անհանգստություն ունեն գյուղմթերքի մթերման եւ արտահանման ծավալների ավելացման հետ կապված:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, խոսելով բյուջեի կատարողականի եւ ոլորտի խնդիրների մասին, նշել է, որ ոռոգման առումով 2014 թվականը սակավաջուր էր: Այդ համատեքստում նա հավելել է, որ 2014 թվականին մեկնարկել են Վեդիի եւ Կապսի ջրամբարների հետ կապված աշխատանքները:
Քննարկման ավարտին ոլորտի պատասխանատուները պատասխանել են պատգամավորների հարցերին:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08