Ֆինանսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+1.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 76.11+5.07 WTI - 72.29+4.87
COMEX:  GOLD - 4145.30+0.39 SILVER - 60.93-1.60
COMEX:  PLATINUM - 1646.30+1.06
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.3+0.27 EUR/GBP - 1.1413-0.22
FOREX:  EUR/USD - 1.1413-0.22 GBP/USD - 1.3354-0.28
STOCKS RUS:  RTSI - 906.42+2.25
STOCKS US: DOW JONES - 52925.15-0.25 NASDAQ - 25818.69-1.16
STOCKS US: S&P 500 - 7503.85-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 66819.05-2.11 TOPIX - 4006.43-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 24199.46+2.99 SSEC - 3970.88-0.49
STOCKS EUR:  FTSE100 - 10665.88+0.13 CAC40 - 8436.24-0.51
STOCKS EUR:  DAX - 25465.25-1.37
08/07/2026  CBA:  USD - 367.29-0.18 GBP - 490.11-1.75
08/07/2026  CBA:  EURO - 419-1.13
08/07/2026  CBA:  GOLD - 49074+151 SILVER - 716.08-17.24
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները – 01/06/15
01/06/2015 17:15
Կիսվել

ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները – 01/06/15

Հունիսի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է 2014 թվականին առողջապահության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ՝ ծախսերի ուղղվածությունը:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ 2014-ին ՀՀ պետական բյուջեի միջոցներով առողջապահության ոլորտում կատարվել է 76.6 մլրդ դրամի ծախս՝ ապահովելով ծրագրի 90.6 տոկոսը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ 2014 թվականին ընդհանուր ծախսերի 47.2 տոկոսն ուղղվել է հիվանդանոցային, 33.5 տոկոսը՝ արտահիվանդանոցային ծառայությունների, 10.5 տոկոսը՝ այլ դասերին չպատկանող առողջապահական ծրագրերի, 6 տոկոսը՝ հանրային առողջապահական ծառայությունների ֆինանսավորմանը, 2.8 տոկոսը՝ բժշկական ապրանքների, սարքերի, սարքավորումների ձեռքբերմանը:

Արտահիվանդանոցային ծառայությունների 12 ծրագրերի ծախսերի ֆինանսավորման համար 2014 թվականին հատկացվել է 23.8 մլրդ դրամ: Արմեն Մուրադյանը նշել է, որ նշված միջոցներով տեղամասային թերապեւտի, մանկաբույժի, ընտանեկան բժշկի, նեղ մասնագետների, մանկաբարձ-գինեկոլոգների, մանկաբարձ բուժքույրերի կողմից բժշկական սպասարկումն իրականացվել է հանրապետության ողջ բնակչության համար:

Բնակչության ընդհանուր խմբերի՝ հղիների եւ կանանց, զորակոչային եւ նախազորակոչային տարիքի անձանց 2014 թվականին մատուցվել են 4 մլն լաբորատոր եւ օպտիկական հետազոտություններ, որոնց ծախսը կազմել է 3.2 մլրդ դրամ: Շտապօգնության ծառայություններում 2014 թվականին գրանցվել է 467 հազար կանչ՝ ծախսը կազմել է 3.2 մլրդ դրամ:

Հաշվետու տարում իրականացվել է հեմոդիալիզի 100 հազ.300 սեանս, ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնության եւ հատուկ խմբերում ընդգրկված անձանց անհրաժեշտ դեղերով ապահովելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.7 մլրդ դրամ, հիվանդանոցային ծառայությունների ձեոռքբերման համար ծախսվել է 36.2մլրդ դրամ:

2014 թվականին սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց մատուցվել են 6.6 մլրդ դրամի բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ, փոխհատուցվել է 61հազար 400 հիվանդանոցային դեպք, զինծառայողների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության ծախսերը կազմել են 3.4 մլրդ դրամ, բուժօգնություն է ցուցաբերվել 15.000 հիվանդների:

Պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթի ապահովման ծրագրով ծախսերը կազմել են 1.4 մլրդ դրամ: Հաշվետու տարում 7.7 մլրդ դրամ տրամադրվել է մասնագիտացված հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման համար, հիմնականում ծախսերի ավելացումը պայմանավորված է եղել հոգեկան եւ նարկոլոգիական խնդիրներով հիվանդներին բժշկական օգնության ծառայությունների ձեռքբերման ծախսերի աճով:

Մոր եւ մանկան բժշկական ծառայությունների շրաջանակում իրականացվել է 3 ծրագիր, որոնց ծախսը կազմել է 14.9 մլրդ դրամ: Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության եւ սպասարկման շրջանակում 2014 թվականին բուժօգնություն է ստացել 129 հազ. 100 հիվանդ :

2014-ին նախարարության ուշադրության կենտրոնում են եղել առողջապահության ոլորտում տարածաշրջանային համաչափ զարգացման խնդիրները, իսկ հիվանդների բուժումը մարզերում կազմակերպելու համար ծախսվել է 2.8 տոկոսով ավելի գումար:

08/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.29
-0.18
Եվրո (EUR)
419
-1.13
Ռուբլի (RUR)
4.7987
-0.0149
Լարի (GEL)
139.46
+0.13
49074
+151
Արծաթ
716.08
-17.24