Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Հովիկ Աբրահամյանը հանդիպել է չեխահայ համայնքի ներկայացուցիչների հետ
03/06/2015 17:17
Կիսվել

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է չեխահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հունիսի 2-ի երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանը Չեխիայում ՀՀ դեսպանությունում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հովիկ Աբրահամյանը խոսել է Չեխիա կատարած պաշտոնական այցի արդյունքերի մասին՝ գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցությունը զարգանում է փոխվստահության մթնոլորտում, ինչը հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման լավագույն գրավականն է: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է զարգացնել փոխգործակցությունը տնտեսական, կրթամշակութային, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում։

Տնտեսական համագործակցության զարգացման և առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման հարցում Հովիկ Աբրահամյանը կարևոր դեր է վերապահել նաև չեխահայ համայնքին։ Վարչապետը վստահեցրել է, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրին պատրաստ են ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում: Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրմանը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այն նոր հեռանկարներ է ստեղծում նաև եվրոպական գործարարների համար, ովքեր, օգտագործելով Հայաստանի հնարավորությունները, կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ միլիոնավոր սպառում ունեցող եվրասիական շուկա:

Վարչապետը կարևորել է համախմբված, կազմակերպված համայնք ունենալու անհրաժեշտությունը, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր է կանխել լեզվամշակութային արժեքների կորուստը և Սփյուռքի նոր սերնդի մեջ արթուն պահել հայի ինքնությունը:

Իր խոսքում Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և նշել, որ Հայաստանը հավատարիմ է այդ սկզբունքին և բազմիցս ապացուցել է իր պատրաստակամությունը՝ հակամարտությունը լուծելու միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների միջոցով:

«Այս տարի ողջ հայությունը ոգեկոչեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն աշխարհի տարբեր անկյուններում: Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման խնդիրն ամրագրված է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում: Մեր մոտեցումը հստակ է. Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը ոչ միայն հայության, այլև ամբողջ միջազգային հանրության խնդիր է, և 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ոճրագործության դատապարտումը ցեղասպանությունների կանխարգելման լավագույն երաշխիքն է», – նշել է Հայաստանի վարչապետը: Նա շնորհակալություն է հայտնել Չեխիայում ստեղծված «Ապրիլ 24» կոմիտեին՝ ապրիլյան միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Ամփոփելով խոսքը՝ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ ՀՀ իշխանությունները շարունակելու են ջանքեր գործադրել չեխահայ համայնքին սատար կանգնելու գործում:

Մոտ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պատվիրակության անդամները պատասխանել են նաև հայ համայնքին հուզող բազմաթիվ հարցերի:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12