Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ժողովուրդ օրաթերթ. էլեկտրաէներգիայի թանկացումից խուսափելու համար ԿԲ կարող է վարկ տրամադրել ՀԷՑ-ին
25/06/2015 13:11
Կիսվել

Ժողովուրդ օրաթերթ. էլեկտրաէներգիայի թանկացումից խուսափելու համար ԿԲ կարող է վարկ տրամադրել ՀԷՑ-ին

«Ժողովուրդ» օրաթերթը հերթական անգամ անդրադարձել է էլեկտրաէներգիայի թանկացմանը և առաջարկել տարբերակ, որը կօգնի խոսափել սակագների աճից:

«Էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների տարածմանը զուգահեռ՝ հատկապես իշխանության ներկայացուցիչների շուրթերից վերջին օրերին հաճախ կարելի է լսել հարց, թե ինչպես կարելի է էլէներգիայի թանկացում թույլ չտալ: Նման հարց հնչեցնողները պնդում են, որ անկախ նրանից, թե ինչպես է գոյացել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 220 միլիոն դոլարի պարտքը, եթե այսօր էլէներգիայի սակագինը չբարձրացվի, ապա էներգամատակարարման համակարգը լուրջ խնդիրների առջև կկանգնի, այլ ելք էլ չկա:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանություններին լուծման մի տարբերակ է առաջարկում. ՀՀ կենտրոնական բանկը կարող է պետական պահուստների հաշվին, օրինակ, տասը տարով 220 մլն դոլարի վարկ տրամադրել ՀԷՑ-ին՝ դիմացը որպես գրավ վերցնելով այդ ընկերության բաժնետոմսերը: Այս մոտեցումը լիարժեք տեղավորվում է ՀՀ Սահմանադրության 83.3 հոդվածի սահմաններում, որտեղ նշված են ՀՀ ԿԲ-ի գործառույթները: Ըստ այդմ, Սահմանադրությունը սահմանում է. «ՀՀ կենտրոնական բանկի հիմնական խնդիրը ՀՀ-ում գների կայունությունն ապահովելն է»: Իհարկե, որոշակի օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կլինի այս տարբերակը կիրառելու դեպքում, ինչը ՀՀ Կառավարությունը կարող է 1 օրում կազմակերպել: Դրանից 10 օր անց համապատասխան փոփոխություններն ուժի մեջ կմտնեն, ու օրենսդրական դաշտն արդեն հնարավորություն կտա գործարքը կնքել: Այդ գործարքով և՛ ՀԷՑ-ի խնդիրը կլուծվի, և՛ հնարավոր կլինի հմուտ քարոզչությամբ հակառուսական տրամադրությունները չեզոքացնել երկրում, ինչն այդքան ցանկանում են իշխանական կոնկրետ շրջանակներ»,–գրում է պարբերականը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52