ММК ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 17%-ՈՎ
ММК («Մագնիտագորսկի մետալուրգիական կոմբինատ») ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2008թ. ընկերության զուտ շահույթը 2007թ. համեմատությամբ կրճատվել է 17%-ով և կազմել 1 մլրդ 081 մլն դոլար: Ընկերության տարեկան հասույթն աճել է 29%-ով և կազմել 10 մլրդ 550 մլն դոլար, իսկ համախառն շահույթն աճել է 9.1%-ով և կազմել 2 մլրդ 715 մլն դոլար: Ընկերության ընդհանուր պարտավորությունների ծավալը 2008թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1 մլրդ 726 մլն դոլար: