Սոցիալական

USD BUY - 394.00+1.00 USD SELL - 399.00+1.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 417.00+0.00
OIL:  BRENT - 73.82+0.23 WTI - 70.37+0.39
COMEX:  GOLD - 2644.00+0.32 SILVER - 30.40+0.40
COMEX:  PLATINUM - 960.60+0.01
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.39+0.17 EUR/GBP - 1.0396-0.07
FOREX:  EUR/USD - 1.0396-0.07 GBP/USD - 1.2539-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.00 NASDAQ - 20031.13+0.00
STOCKS US: S&P 500 - 6040.04+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39568.06+1.12 TOPIX - 2766.78+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3398.08+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
26/12/2024  CBA:  USD - 396.18+0.12 GBP - 496.49+0.03
26/12/2024  CBA:  EURO - 412.07+1.00
26/12/2024  CBA:  GOLD - 33293.23+10.09 SILVER - 375.50+0.11
Beeline. Դիջիքեմփ ամենամյա նորարարական ճամբարը մեկնարկում է հուլիսի 6-ին
02/07/2015 16:19
Կիսվել

Beeline. Դիջիքեմփ ամենամյա նորարարական ճամբարը մեկնարկում է հուլիսի 6-ին

Beeline-ը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների  ձեռնարկությունների միությունը հայտարարում են Դիջիքեմփ երրորդ ամենամյա ճամբարի անցկացման մասին: Այս տարի տեխնոլոգիական ճամբարը կանցկացվի հուլիսի 6-ից մինչև 16-ը Դիլիջանում: Ճամբարին կմասնակցեն 14-22 տարեկան տասնյակ երիտասարդներ:

Դիջիքեմփի հիմնական նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներգրավված երիտասարդության համախմբումը, մոտիվացնող և կրթական միջավայրի ձևավորումը, երիտասարդ սերնդի ոգեշնչումը` ստեղծելու սեփական բիզնես և բիզնես ծրագրերը: 

Ամառային ճամբարի մասնակիցները կծանոթանան տեխնոլոգիաների ոլորտում կարծիքների առաջատարների և ոլորտի առաջատար ընկերությունների հաջողության պատմությունների հետ, կլսեն մասնագետների դասախոսությունները և ձեռք կբերեն պրակտիկ ու տեսական գիտելիքներ հարկային օրենսդրության, բիզնես-մոդելավորման, շուկայի գնահատման, ներդրումներ գրավելու, նոր ընկերությունների գրանցման և առաջխաղացման վերաբերյալ:

«Հայաստանն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արտադրանքի տեղական շուկայի զարգացման մեծ ներուժ, սակայն այսօր այս արտադրությունը թույլ է զարգացած: Նման միջոցառումներն ուղված են այս բացը լրացնելուն, տեղական շուկան զարգացնելուն,  ինչը, իր հերթին, թույլ կտա արագացնել ընդհանուր առմամբ ամբողջ ոլորտի զարգացումը: Ճամբարի կազմակերպման գործում մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնում, որպեսզի մասնակցեն երիտասարդներ Հայաստանի բոլոր մարզերից: Սա մեզ հնարավորություն կտա փնտրել տաղանդներ նույնիսկ երկրի ամենահեռավոր բնակավայրերում», – նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների  ձեռնարկությունների միության տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանը: 

«Երիտասարդությունը ինչպես միշտ գտնվում է Beeline-ի ուշադրության կենտրոնում: Մենք նախևառաջ ձգտում ենք աջակցել նրանց, ովքեր իրենց ուժերով փորձում են հասնել հաջողության: Ես առավել քան վստահ եմ, որ այս տարի ճամբարի երիտասարդ մասնակիցները մեզ հաճելիորեն կզարմացնեն իրենց գաղափարներով, իսկ ձեռք բերված գիտելիքները կօգնեն նրանց հաղթահարել նոր բարձունքներ ձեռնարկատիրության ոլորտում: Միասին մենք կդարձնենք կյանքն ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ լավագույն բիզնես ծրագրերի հեղինակները կստանան տարբեր մրցանակներ Beeline-ի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:

Հիշեցնենք, որ 2014 թ. եզրափակիչ փուլ անցած մասնակիցների եռյակը գլխավորեց Սերմնացան ռոբոտի ծրագիրը, երկրորդ տեղը զբաղեցրեց «Top Tariff» բջջային հավելվածի ծրագիրը, որը հետագայում լայն տարածում գտավ Հայաստանում սմարթֆոն օգտագործողների շրջանում: Հավելվածը բաժանորդի կողմից շարժական կապի ծառայությունների համար օգտագործված գումարի վերլուծության հիման վրա առաջարկում է շուկայում գործող սակագնային փաթեթներից ամենաշահավետը: Երրորդ տեղը զբաղեցրեց պաղպաղակի արտադրության համար նախատեսված ավտոմատ մեքենայի ծրագիրը:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

26/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.18
+0.12
Եվրո (EUR)
412.07
+1.00
Ռուբլի (RUR)
3.98
+0.00
Լարի (GEL)
141.75
+0.48
33293.23
+10.09
Արծաթ
375.50
+0.11