ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 07/07/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 7-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.94 դրամով և կազմել 474.39 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.67 դրամով և կազմել 521.54 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.11 դրամով և կազմել 8.29 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.48 դրամով և կազմել 735.21 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը 17783.82 դրամ: Արծաթի գինը կազմել է 237.78 դրամ: Պլատինի գինը նվազել է 501.12 դրամով և կազմել 15968.83 դրամ: