Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
«ՎիմպելԿոմ»-ի ապրանքանիշերն ընդգրկվել են համաշխարհային ամենաարժեքավոր բրենդրների շարքում
09/07/2015 15:44
Կիսվել

«ՎիմպելԿոմ»-ի ապրանքանիշերն ընդգրկվել են համաշխարհային ամենաարժեքավոր բրենդրների շարքում

«ՎիմպելԿոմ»-ը (հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, գործում է աշխարհի 14 երկրում և սպասարկում ավելի քան 218 մլն. հաճախորդի, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում) հայտարարում է, որ ընկերությունների խմբին պատկանող հինգ ապրանքանիշեր ընդգրկվել են հեռահաղորդակցության ոլորտի 250 ամենաարժեքավոր բրենդերի ցուցակում` համաձայն Brand Finance*-ի` ապրանքանիշերի գնահատման առաջատար խորհրդատվական ընկերության ներկայացրած «Brand Finance-ի վարկածով 2015 թ. հեռահաղորդակցության լավագույն 500 ապրանքանիշերը» զեկույցի: 

«ՎիմպելԿոմ»-ի  Djezzy (Ալժիր), Mobilink (Պակիստան), «Beeline» (Ռուսաստան), WIND (Իտալիա) և «Киевстар» (Ուկրաինա) ապրանքանիշերը ներառվել են աշխարհի հեռահաղորդակցության 250 լավագույն ապրանքանիշերի ցուցակում` գնահատված 900 ապրանքանիշերից: Խմբի մեկ այլ ապրանքանիշ` Banglalink-ը (Բանգլադեշ), ցուցակում զբաղեցրել է 262-րդ հորիզոնականը` տեղ գտնելով հեռահաղորդակցության ծառայությունների ոլորտում աշխարհի լավագույն 300 ապրանքանիշերի շարքում: Djezzy ապրանքանիշը 29 հորիզոնականով բարելավել է ցուցանիշը` զբաղեցնելով 171-րդ հորիզոնականը, իսկ Mobilink-ը բարձրացել է 59 հորիզոնականով` տեղափոխվելով 201-րդ հորիզոնական: 

«ՎիմպելԿոմ»-ի «Beeline»-ը և WIND ապրանքանիշերը զեկույցում ներառված են հեռահաղորդակցության ոլորտում աշխարհի լավագույն 100 ապրանքանիշերի ցուցակում. «Beeline» ապրանքանիշի արժեքը գնահատվում է 2.6 մլրդ. ԱՄՆ դոլար**, իսկ WIND ապրանքանիշի արժեքը` 1.6 մլրդ. ԱՄՆ դոլար:

*«Brand Finance-ի վարկածով 2015 թ. 500 լավագուն հեռահաղորդակցության ապրանքանիշերը» հաշվետվությունը ներառում է ցուցանիշներ, որոնք գնահատում են ապրանքանիշի հզորությունը, ռիսկերը և ներուժը մրցակիցների համեմատ: Հաշվետվությունը ստուգվում է չորս խոշոր աուդիտորական ընկերությունների կողմից («Deloitte», «KPMG», «Ernst End Yang» և  «PricewaterhouseCoopers») և հաստատվում կարգավորող մարմինների կողմից: Այս տարվա զեկույցի շրջանակում իրականացվել է կապի շուրջ 900 համաշխարհային օպերատորների վերլուծություն:  Հաշվետվության և խորհրդատվական ընկերության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք http://www.brandfinance.com կայք: 

** Սպասվող վաճառքների հիման վրա:

«ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34