Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Հայկական Ժամանակ. 2016թ.-ին ՀՀ կառավարությունը մտադիր է 909 մլն դոլարի պարտք ներգրավել
10/07/2015 11:11
Կիսվել

Հայկական Ժամանակ. 2016թ.-ին ՀՀ կառավարությունը մտադիր է 909 մլն դոլարի պարտք ներգրավել

Հայկական Ժամանակ օրեաթերթը անդրադարձել է «2016-2018թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրին» և որոշակի հետևություններ արել:

«Հաջորդ տարի ՀՀ կառավարությունը մտադիր է ներգրավել ևս մոտ 909 միլիոն դոլարի պարտք։ Սա ակնհայտ է դառնում կառավարության ներկայացրած և երեկ հաստատված «2016-2018թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի» ուսումնասիրությունից։

Եթե կառավարության կանխատեսած ցուցանիշների համաձայն 2016 թվականի սկզբին մեր պետական պարտքը կազմելու է 1 տրիլիոն 999 միլիարդ դրամ (4.2 մլրդ դոլար), ապա նույն տարվա վերջին այն պետք է կազմի 2 տրիլիոն 431 միլիարդ դրամ (5.1 միլիարդ դոլար)։ Տարբերությունը 432 միլիարդ դրամ է, որը դրամի այսօրվա փոխարժեքով կազմում է 909 միլիոն դոլար։ Ըստ կառավարության՝ մեր պետական պարտքը հաջորդ տարի կավելանա հենց այդքանով։ Սակայն նշենք, որ իրականությունը ավելի դաժան է լինելու. մեր պետական պարտքը աճում է շատ ավելի արագ, քան կանխատեսում է կառավարությունը։

ՀՀ պետական բյուջեով սահմանված էր, որ այս տարվա վերջին պետական պարտքը կկազմի 4.2 միլիարդ դոլար։ Բայց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը վերջերս հայտարարել էր, թե այս տարվա վերջին պետական պարտքը կլինի մոտ 4.9 միլիարդ դոլար։ Եթե սրան ավելացնենք վերը նշվծ 909 միլիոն դոլարը, ապա կստացվի, որ հաջորդ տարվա վերջին մեր պետական պարտքը կդառնա արդեն 5.8 միլիարդ դոլար՝ կառավարության կանխատեսած 5.1 միլիարդի փոխարեն», – գրում է պարբերականը։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98