Հունական բանկերն այսօր վերաբացվել են
Հունաստանում բանկերն այսօրվանից կրկին աշխատում են: Reuters-ը հայտնում է, որ բանկերի մասնաճյուղերի մոտ մեծ հերթեր են գոյացել: Չնայած ԵՄ հետ կայացած համաձայնության, Հունական բանկերում դեռևս գործում է շաբաթական 420 դոլար կանխիկացման սահմանափակումը:
Հիշեցնենք, որ վերջին 3 շաբաթվա ընթացքում հունական բանկերը փակ էին: Բանկերի փակման պատճառ էր հանդիսացել Եվրոգոտու երկրների կողմից Հունաստանին ֆինանսական օգնության տրամադրման մերժումը: