
Հունվար-հունիսին միջին աշխատավարձը կազմել է 178.39 հազար ՀՀ դրամ
Տարվա առաջին կեսին մեր երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 178.39 հազար ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 10.8%-ով: Իրական աշխատավարձի աճը ավելի «համեստ է»՝ հաշվի առնելով հաշվետու ամիսներին գրանցված 5.1% գնաճը:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին պետական հատվածում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 158,35 հազար ՀՀ դրամ, իսկ մասնավոր հատվածում աշխատողներինը՝ 206,81 հազար ՀՀ դրամ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական աշխատողների անվանական աշխատավարձերն աճել են 13.9%-ով: Մասնավոր հատվածում աշխատավարձերի աճը կազմել է 7.4%:
Նշենք նաև, որ 2014 թվականի արդյունքներով Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել էր 171 հազար 120 ՀՀ դրամ: