Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացմանը նվիրված ծրագրի շնորհանդեսին
22/07/2015 13:53
Կիսվել

Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացմանը նվիրված ծրագրի շնորհանդեսին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» խորագրով ծրագրի շնորհանդեսին:

Կառավարության ղեկավարը ողջունել է համաժողովի մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այսօր մեր առջև ծառացած են էներգետիկ ոլորտի մի շարք օբյեկտիվ խնդիրներ, և ՀՀ կառավարությունը հաստատակամորեն միտված է այս բնագավառում նոր բարեփոխումների իրականացմանն ու կյանքի կոչմանը: «ՀՀ կառավարությունն ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության հետ պատրաստել է մինչև 2036թ. էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագիրը, որում ներառված են տարբեր հզորությունների զարգացման հնարավորությունները, ներառյալ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների, տարածաշրջանային ինտեգրումն ապահովող ենթակառուցվածքների զարգացումը, օգտագործման ռեսուրսը սպառած էլեկտրահաղորդման գծերի, ենթակայանների վերակառուցումը, էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև էլեկտրամատակարարումների հուսալիությունը բարձրացնող այլ միջոցառումներ»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը նշել է, որ ցավոք վերջին տարիներին համակարգը գտնվում է բարդ ֆինանսական վիճակում, ինչն ունի մի շարք օբյեկտիվ պատճառներ: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, գնաճային երևույթները, փոխարժեքի տատանումները, կլիմայական անբարենպաստ պայմաններն այն գործոններն են, որոնք ֆինանսական խնդիրներ են առաջացրել էներգետիկ համակարգում: «Մենք իրականացնում ենք համակարգի ֆինանսական առողջացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք իրենց մեջ ներառում են նաև շուկայի կառուցվածքի և սակագների մեթոդաբանության վերանայում»,- շեշտել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ էներգետիկ համակարգի բարելավման, ներդրումների արդյունավետության, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացման և կորուստների կրճատման նպատակով իրականացվում են սակագների ձևավորման սկզբունքների և մեխանիզմների արդիականացման և իրատեսական էներգահաշվեկշիռների ապահովման աշխատանքներ: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ շուտով այս միջոցառումները կունենան իրենց դրական ազդեցությունը: «Հանրապետության ներկայիս էներգետիկ անվտանգության մակարդակը պահպանելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է զարգացնել ատոմային էներգետիկան: Այդ նպատակով մենք ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը 10 տարով երկարաձգելու մասին որոշում ենք կայացրել: Այժմ այդ ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ, ստորագրվել է անհրաժեշտ ֆինանսական համաձայնագիրը, որը վավերացվել է նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից: Միևնույն ժամանակ, շարունակվում են բանակցությունները հնարավոր ներդրողների հետ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման համար»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ վստահություն հայտնելով, որ քննարկումների արդյունքում կհնչեն մի շարք օգտակար առաջարկություններ, կներկայացվեն համակարգի զարգացման տարբեր նախագծեր և ուղիներ, որոնց ՀՀ կառավարությունը պատրաստ է ականջալուր լինել:

Միջոցառման ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը մանրամասն ներկայացրել են Հայաստանի էներգետիկայի բնագավառի երկարաժամկետ զարգացման ծրագիրը և նախատեսվող քայլերը:

Ծրագրի շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային ֆինանսական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29