Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Հայփոստը Գլենդելում բաժանմունք է գործարկել
22/07/2015 17:17
Կիսվել

Հայփոստը Գլենդելում բաժանմունք է գործարկել

2015թ-ի հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության ազգային փոստային օպերատոր «ՀայՓոստ» ՓԲԸ-ն բացեց իր առաջին միջազգային բաժանմունքը ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը, ինչպես նաև «ՀայՓոստ»-ի և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության («ՀայՓոստ»-ի գործունեությունը կառավարող ընկերության) ղեկավարությունը և մի շարք համայնքային ներկայացուցիչներ:

«ՀայՓոստ»-ի հայաստանյան և նորաբաց ամերիկյան բաժանմունքների միջև գործող ուղիղ առաքման ծառայությունը Կալիֆորնիայի բնակիչներին հնարավորություն է ընձեռում ավելի պարզ և արագ կերպով ծանրոցներ ուղարկել իրենց հայաստանաբնակ բարեկամներին և ընկերներին: Միևնույն ժամանակ, «ՇոփԻնԱմերիկա»-ի՝ «ՀայՓոստ»-ի բոլորովին նոր հարթակի շնորհիվ Հայաստանի բնակիչները հնարավորություն կունենան գնումներ կատարել ԱՄՆ-ի խանութներից և Գլենդելի նորաբաց բաժանմունքի միջոցով ստանալ այդ գնումները անմիջապես իրենց քաղաքում կամ գյուղում՝ գտնվելով Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր շրջաններում:

Ըստ «ՀայՓոստ Յու Էս Էյ»-ի Գործադիր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի՝ Ընկերությունը մատուցելու է նաև դրամական փոխանցումների ծառայություն, որը նպատակ կունենա պարզեցնել և կանոնակարգել ԱՄՆ-ից Հայաստան և Հայաստանից ԱՄՆ արվող դրամական փոխանցումների գործընթացը՝ դարձնելով այն ավելի արագ, ապահով և մատչելի:

«ՀայՓոստ Ինտերնեշնլ»-ի նպատակն է ավելի ամուր կամուրջ ստեղծել Հայաստանի և ամերիկահայ համայնքի միջև՝ ընդլայնելով «ՀայՓոստ»-ի ծառայությունների հասանելիությունը հայրենիքի սահմաններից դուրս, ինչպես նաև ստեղծել ծառայությունների նոր հնարավորություններ և կապեր հայրենիքի և սփյուռքի միջև:

«ՀայՓոստ»-ի ամերիկյան բաժանմունքը գտնվում է հայաշատ Գլենդել քաղաքի կենտրոնում՝ Նորթ Բրենդ պողոտայում, և զբաղեցնում է 340 քառակուսի մետր տարածք: Այն լիովին համապատասխանում է «ՀայՓոստ»-ի վերանորոգված հայաստանյան բաժանմունքների բրենդինգի չափանիշներին: Առաջատար հարմարություններով և ծրագրային հնարավորություններով հագեցած՝ «ՀայՓոստ Յու Էս Էյ»-ն ունի վեց վերապատրաստված մասնագետներից բաղկացած աշխատակազմ և առանձնանում է ջերմ մթնոլորտով ու սպասարկման բարձր մակարդակով:

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92