Այլ Լուրեր

USD BUY - 366.00-1.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 424.00+1.00 EUR SELL - 431.00+1.50
OIL:  BRENT - 86.80-2.26 WTI - 84.88-1.65
COMEX:  GOLD - 4215.00+1.00 SILVER - 67.86+6.21
COMEX:  PLATINUM - 1712.20-1.74
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2-0.02 EUR/GBP - 1.1565-0.07
FOREX:  EUR/USD - 1.1565-0.07 GBP/USD - 1.3406-0.06
STOCKS RUS:  RTSI - 1101.95+0.00
STOCKS US: DOW JONES - 51202.26+0.70 NASDAQ - 25888.84+0.31
STOCKS US: S&P 500 - 7431.46+0.50
STOCKS JAPAN:  NIKKEI - 69317.50+4.99 TOPIX - 3999.60+3.03
STOCKS CHINA:  HANG SENG - 24842.67+0.50 SSEC - 4096.47+1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10471.72+1.63 CAC40 - 8350.87+1.83
STOCKS EUR:  DAX - 24635.30+1.76
15/06/2026  CBA:  USD - 368.06-0.12 GBP - 494.16+0.43
15/06/2026  CBA:  EURO - 427.39+1.3
15/06/2026  CBA:  GOLD - 49534+1299 SILVER - 793.19+38.03
Երևանում կկայանա վազքի առաջին միջազգային կիսամարաթոնը
03/08/2015 14:36
Կիսվել

Երևանում կկայանա վազքի առաջին միջազգային կիսամարաթոնը

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում առաջին անգամ տեղի է ունենալու վազքի միջազգային կիսամարաթոն  «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ը, որը կրելու է ամենամյա բնույթ՝ նպատակ ունենալով խթանել սպորտաձևի տարածմանը, քարոզել առողջ ապրելակերպ և զարգացնել սպորտային տուրիզմը Հայաստանում:

Միջոցառումը մեկնարկելու է Հանրապետության հրապարակից և ներառելու է 4 վազքարշավ.
– Կիսամարաթոն (21,097 կմ),
– Փոխանցումավազք (2 x 10,550 կմ),
– 5 կմ վազք,
– 2,5 կմ վազք 12–ից 15 տարեկան դպրոցականների համար:

Երևանի միջազգային կիսամարաթոնը և մյուս վազքարշավները կազմակերպվում են պետական ծրագրի շրջանակներում՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հովհանու ներքո:

Միջոցառման պաշտոնական կազմակերպիչն է ՌԱՆԱՐՄ ընկերությունը՝ ՀԱՖ-ի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ղեկավարությամբ: Վերջինս հաստատեց, որ մրցարշավը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀԱՖ-ի կողմից հավատարմագրված միակ միջազգային վազքարշավն է: ՌԱՆԱՐՄ-ի մարզային վազքի մրցույթները կմեկնարկեն 2016 թվականի մարտից, իսկ Երևանի Միջազգային մարաթոնը նախատեսվում է անցկացնել 2020 թվականին:

Միջոցառման կազմակերպմանն իրենց աջակցությունն են բերել չարտերային թռիչքներ իրականացնող միջազգային ՊրոՍկայ ընկերությունը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, Ռենո Արմենիան, Արմենիա Մարիոթ հյուրանոցը, Օրանժ Արմենիան, Ջերմուկ գրուպը՝ իր Պեպսի և Բյուրեղ Սպորտ ապրանքանիշներով, ինչպես նաև Սիքստ ընկերությունը և Գրանթ Թորնթոնը: Ծրագրի ինֆորմացիոն աջակիցն է ՆյուՄեգ ամսագիրը:

Կազմակերպչական աշխատանքներին աջակցում են նաև Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան (IAAF) և Միջազգային մարաթոնների և վազքարշավների ասոցիացիան (AIMS): «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ին մասնակցության հայտագրման գործընթացը կմեկնարկի օգոստոսի 10-ին: Բոլոր մասնակիցները կստանան մարզահագուստ և մեդալներ, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներ:

Պատվավոր հյուրերի, այլ մանրամասների և մասնակցության կարգի մասին կարող եք տեղեկանալ՝ հետևելով ՌԱՆԱՐՄ-ի պաշտոնական կայքէջին (www.runarm.am) և հետևյալ սոցիալական ցանցերին (Facebook, Twitter): Հանդիպում ենք հոկտեմբերի 3–ին Հանրապետության հրապարակում՝ միասին վերապրելու հաճելի պահեր: Twitter: @runarm2015

15/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.12
Եվրո (EUR)
427.39
+1.3
Ռուբլի (RUR)
5.0809
+0.0123
Լարի (GEL)
138.6
-0.07
49534
+1299
Արծաթ
793.19
+38.03