Տնտեսական

USD BUY - 371.00-0.50 USD SELL - 374.00-0.50
EUR BUY - 435.00-1.00 EUR SELL - 442.00+0.00
OIL:  BRENT - 95.75+3.60 WTI - 89.12+6.29
COMEX:  GOLD - 4770.00-1.80 SILVER - 82.37+0.77
COMEX:  PLATINUM - 2075.90-3.07
LME:  ALUMINIUM - 3564.50-2.17 COPPER - 13347.00+0.58
LME:  NICKEL - 18117.00-0.67 TIN - 50695.00+1.18
LME:  LEAD - 1962.00+0.49 ZINC - 3446.00+0.64
FOREX:  USD/JPY - 158.89+0.20 EUR/GBP - 1.1762+0.01
FOREX:  EUR/USD - 1.1762+0.01 GBP/USD - 1.3509-0.04
STOCKS RUS:  RTSI - 1128.29-0.58
STOCKS US: DOW JONES - 49447.43+1.79 NASDAQ - 24468.48+1.52
STOCKS US: S&P 500 - 7126.06+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 58475.90+0.00 TOPIX - 3760.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26160.33+0.00 SSEC - 4051.43+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10667.63+0.73 CAC40 - 8425.13+1.97
STOCKS EUR:  DAX - 24702.24+2.27
18/04/2026  CBA:  USD - 373.34-0.47 GBP - 504.94-0.64
18/04/2026  CBA:  EURO - 440.35-0.56
18/04/2026  CBA:  GOLD - 58461+850 SILVER - 952.09-5.59
Քննարկվել է բրուցելյոզի դեմ պայքարի համատեղ աշխատանքների ընթացքը
04/08/2015 12:36
Կիսվել

Քննարկվել է բրուցելյոզի դեմ պայքարի համատեղ աշխատանքների ընթացքը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Վիրջինիա-Մերիլենդ տարածաշրջանային անասնաբուժական համալսարանի տնօրեն Վալերի Ռագանին` Հայաստանում  կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեմ արդյունավետ պայքարի և դրա կանխարգելման համատեղ աշխատանքների ընթացքին վերաբերող հարցերի քննարկման նպատակով:

«ԱՄՆ գյուղդեպարտամենտը մշտապես աջակցում է Հայաստանի Հանրապետությանը կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի խնդրում, և կարծում եմ, որ համատեղ ուժերով և միասնական ջանքերով մենք կարող ենք այս հարցում  ևս շոշափելի արդյունքներ գրանցել», – նշել է նախարար Կարապետյանը:

Այս ենթատեքստում զրուցակիցներն ընդգծել են երկրում գործող լաբորատորիաների` ժամանակակից սարքավորումներով վերազինման և միջազգային ստանդարտներին համապատասխանեցման կարևորությունը, ինչպես նաև ամերիկյան փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Իր հերթին Վալերի Ռագանը գոհունակությամբ նշել է, որ արդեն ավարտին են մոտենում կենդանիների բրուցելյոզ հիվանդության վերահսկման համալիր ծրագրի նախագծի մշակման աշխատանքները: Ծրագիրը  միտված է նպաստել բրուցելյոզի վաղ ախտորոշման ու կանխարգելման աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը, որի շրջանակում պետք է իրականացվի նաև կենդանիների հաշվառում և համարակալում:

Այս կապակցությամբ նախարարն ընդգծել է, որ հատկապես կարևոր է այն թիրախային համայնքների ընտրությունը, որտեղ ծրագիրը առավել զգալի հաջողություններ կարող է ունենալ: Շեշտվել է ծրագրով իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ հայ ֆերմերների իրազեկվածության մակարդակի բարձրացման կարևորությունը, ինչը կնպաստի նրանց առավել ակտիվ ներգրավվածությանն ու մասնակցությանը բրուցելյոզի ախտորոշման և կանխարգելման շրջանակում իրականացվող միջոցառումներին:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը ընդլայնել համատեղ գործողությունների շրջանակը կենդանիների բրուցելյոզի և այլ հիվանդությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

18/04/2026
դրամ
Դոլար (USD)
373.34
-0.47
Եվրո (EUR)
440.35
-0.56
Ռուբլի (RUR)
4.8937
-0.0062
Լարի (GEL)
138.84
-0.12
58461
+850
Արծաթ
952.09
-5.59