Հայկական արտադրության դպրոցական տետրերի պահանջարկը կրճատվել է
Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին մեր երկրում արտադրվել է 470.7 տոննա դպրոցական տետր: Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 30%-ով:
2014 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել էր 664.5 տոննա դպրոցական տետր:
Նշենք, որ 2014 թվականին մեր երկրում արտարվել էր 994.1 տոննա դպրոցական տետր: 2013 թվականին ցուցանիշը կազմել էր 946.0 տոննա:
Հայաստանում տետրերի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություններից է «ՍԿԱՐԼԵՏ»-ը: