Բիզնես

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
«Ռոստելեկոմ»-ը միացել է ինտերնետ տրաֆիկի փոխանակման միջազգային կենտրոններին
03/09/2015 16:56
Կիսվել

«Ռոստելեկոմ»-ը միացել է ինտերնետ տրաֆիկի փոխանակման միջազգային կենտրոններին

«Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո հանդես եկող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը միացել է Ֆրանկֆուրտի DE-CIX և Մոսկվայի MSK-IX տրաֆիկի և բովանդակության փոխանակման (Internet Exchange) խոշորագույն միջազգային կենտրոններին։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Մամուլի ծառայությունից:

Ըստ տարածած հաղորդագրության՝  MSK-IX-ի հետ կապն ապահովվում է վրացական FOPTNET (Fiber-Optic Telecommunication Network) ցանցի, Փոթի-Նովոռոսիյսկ անդրծովյան մալուխի և ՌԴ տարածքում «Ռոստելեկոմի» սեփական ցանցի միջոցով, իսկ DE-CIX-ի հետ կապն ապահովվում է վրացական Caucasus Online ցանցի, Փոթի-Վառնա անդրծովյան մալուխի և Եվրոպայի տարածքով եվրոպական մի շարք հեղինակավոր օպերատորների ցանցերի միջոցով:

Ընկերությունը ներդրումներն ուղղել է միմյանցից անկախ երկու միջազգային օպտիկական մալուխային համակարգերի միացումներին՝ դրանով իսկ ապահովելով ցանցերի աշխարհագրական և տեխնիկական անկախությունը։

Նշված հարթակների  միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը ուղղակիորեն փոխկապակցվել է միջազգային հեռահաղորդակցության (France Telecom, TeliaSonera, Telenor, Deutshche Telekom, այլ) և բովանդակություն տրամադրող հեղինակավոր ընկերությունների (Google, Facebook, e-Bay, Apple, այլ) ռեսուրսներին։

«Ռոստելեկոմ»-ի հետևողական քայլերի շնորհիվ մշտապես բարելավվում ու արդիականացվում են բաժանորդներին մատուցվող ծառայությունների տեխնոլոգիական լուծումները՝ բավարարելով շուկայի արագընթաց ու դինամիկ զարգացումներին։

Տրաֆիկի փոխանակման միջազգային կենտրոններին միանալն ուղղված էր ինչպես կորպորատիվ բաժանորդներին, այնպես էլ բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, նաևշուկայում ընկերության հերթական մրցակցային առավելության ապահովմանը։

DE-CIX-ը տրամադրում է ենթակառուցվածքներ ուղղակի և IP փոխկապակցում չպահանջող լուծումների համար, միավորում՝ ավելի քան 60 երկրների ցանցեր։ Միջազգային կենտրոնի և գործընկերների մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝ https://www.de-cix.net/

MSK-IX-նինտերնետ օպերատորներին չեզոք ենթակառուցվածներ է տրամադրում երկկողմանի համաձայնությունների հիման վրա կապերի հաստատման, սարքավորումների տեղադրման, և տրաֆիկի փոխանակման համար։ MSK-IX-ն իր տրաֆիկի փոխանակման ծավալներով ու մասնակիցների թվով համաշխարհային առաջատար կենտրոններից մեկն է և հանդիսանում է European Internet Exchange Association-ի (Eusro-IX) անդամ։ Մանրամասները՝ http://www.msk-ix.ru/

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29