
Հայտնի լոգոներ, որոնք ունեն թաքնված իմաստ. FedEx
Եթե ընկերության լոգոտիպը յուրօրինակ է, հիշվող և հետաքրքիր, ապա ընկերությունը մեծ հնարավորություններ ունի լինելու հաջողակ: Աշխարհում հայտնի բազմաթիվ լոգոներից շատերի առանձնահատկությունն ու յուրօրինակությունը թաքնված իմաստը կամ գաղտնի հաղորդագրությունն է, որի շնորհիվ էլ այս լոգոները դասվում են լավագույն օրինակների շարքին:
Նման հայտնի լոգոներից մեկը FedEx-ի լոգոն է: Այն ստացել է ավելի քան 40 մրցանակ:
FedEx-ի լոգոյի E և x տառերի միջև առկա է սլաք, որը ներկայացնում է ընկերության սկզբունքները՝ արագություն և ճշգրտություն: Հետաքրքիր է այն փաստը, որ բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ նկատում են թաքնված սլաքը, չեն կարողանում այն ՙմոռանալ, և հետագայում ամեն անգամ լոգոն տեսնելիս ակամա հիշում են սլաքի մասին:
«Հայտնի լոգոներ, որոնք ունեն թաքնված իմաստ» շարքի մյուս հոդվածները կարող եք կարդալ այստեղ: