
Ռուսաստանին բաժին է ընկնում մեր երկրի արտաքին առևտրի 25%-ը
Հունվար-հուլիս ամիսներին Ռուսաստանի հետ մեր երկրի առևտրաշրջանառությունը կազմել է 653,46 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով շուրջ 14%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Ռուսաստանը, որպես Հայաստանի խոշոր առևտրային գործընկեր-երկիր, «ապահովել է» մեր երկրի արտաքին առևտրի շրջանառության մոտ 25%-ը:
Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է ընդամենը 107,25 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը՝ մոտ 546,21 մլն ԱՄՆ դոլար:
Արդյունքում, Հայաստանի արտահանման կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է շուրջ 13%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 30%: