Հայտնի լոգոներ, որոնք ունեն թաքնված իմաստ. Amazon
Եթե ընկերության լոգոտիպը յուրօրինակ է, հիշվող և հետաքրքիր, ապա ընկերությունը մեծ հնարավորություններ ունի լինելու հաջողակ: Աշխարհում հայտնի բազմաթիվ լոգոներից շատերի առանձնահատկությունն ու յուրօրինակությունը թաքնված իմաստը կամ գաղտնի հաղորդագրությունն է, որի շնորհիվ էլ այս լոգոները դասվում են լավագույն օրինակների շարքին:
Նման հայտնի լոգոներից մեկը Amazon-ն է:
Amazon-ի լոգոյի սլաքը ցույց է տալիս ոչ միայն ժպիտ, որը կարող է առաջանալ ընկերության ծառայությունից օգտվող գոհ հաճախորդների դեմքին, այլև խոստանում է, որ լատինական այբուբենի ցանկացած տառով՝ A-ից Z-ն ընկած, ցանկացած ապրանք Դուք կարող եք գտնել Amazon-ում:
«Հայտնի լոգոներ, որոնք ունեն թաքնված իմաստ» շարքի մյուս հոդվածները կարող եք կարդալ այստեղ: