Հայտնի լոգոներ, որոնք ունեն թաքնված իմաստ. Wikipedia
Եթե ընկերության լոգոտիպը յուրօրինակ է, հիշվող և հետաքրքիր, ապա ընկերությունը մեծ հնարավորություններ ունի լինելու հաջողակ: Աշխարհում հայտնի բազմաթիվ լոգոներից շատերի առանձնահատկությունն ու յուրօրինակությունը թաքնված իմաստը կամ գաղտնի հաղորդագրությունն է, որի շնորհիվ էլ այս լոգոները դասվում են լավագույն օրինակների շարքին:
Նման հայտնի լոգոներից մեկը Wikipedia-ն է:
Wikipedia-ի լոգոյում յուրաքանչյուր հատված, իր համապատասխան տառով, խորհրդանշում է Վիքիպեդիայի բազմալեզու հանրագիտարային նախագիծը: Դատարկ մասն իր հերթին խորհրդանշում է նախագծի շարունակականությունը և այն բոլոր հոդվածներն ու նյութերը, որոնք հետագայում պետք է ավելացվեն:
«Հայտնի լոգոներ, որոնք ունեն թաքնված իմաստ» շարքի մյուս հոդվածները կարող եք կարդալ այստեղ: