ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 16/09/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 16-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.32 դրամով և կազմել 482.76 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.12 դրամով և կազմել 542.28 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով և կազմել 7.32 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.90 դրամով և կազմել 743.84 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 29.04 դրամով և կազմել 17165.55 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.85 դրամով և կազմել 222.73 դրամ: Պլատինի գինն աճել է 68.25 դրամով և կազմել 14884.73 դրամ: