Բիզնես

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Ռոստելեկոմ. մրցույթ հատուկ ավագ սերնդի ինտերնետ օգտագործողների համար
17/09/2015 12:35
Կիսվել

Ռոստելեկոմ. մրցույթ հատուկ ավագ սերնդի ինտերնետ օգտագործողների համար

«Ռոստելեկոմը» Հայաստանում անց է կացնում «Շնորհակալություն Ինտերնետին 2015» մրցույթ հատուկ ավագ սերնդի ինտերնետ օգտագործողների համար։

Համակարգչային գրագիտության վերաբերյալ բնակչության անհատական ձեռքբերումները բնութագրող ինտերակտիվ այս մրցույթը Ռուսաստանից բացի առաջին անգամ անց է կացվում Հայաստանում: Կազմակերպիչների որոշմամբ Հայաստանը դարձավ առաջին երկիրը, ուր տեղի բնակչությանը հնարավորություն ընձեռվեց մասնակցելու ռուսալեզու մրցույթին:

Մասնակցել կարող են ավագ սերնդի ներկայացուցիչները (50+), ովքեր սովորել են օգտվել համակարգչից և ինտերնետից ինքնուրույն կամ հատուկ դասընթացների մասնակցության արդյունքում։

Մրցույթին մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել կայքի՝ www.azbukainterneta.ru  «Մրցույթ»/«Конкурс» բաժին և լրացնել ձևաթուղթը, ներբեռնելով էսսե (փոքրիկ շարադրություն), ինչպես նաև երկու լուսանկար (լուսանկար և համակարգչի տեսախցիկի օգնությամբ արված նկար):

Աշխատանքներն ընդունվում են երկու անվանակարգերում՝ «Ինտերնետ՝ իմ ընկեր և օգնական» և «Վիրտուալ շփում»:

«Մեր օրերում նոր տեխնոլոգիաներն ու ինտերնետ ռեսուրսները հետաքրքրում են ոչ միայն երիտասարդներին, այլ նաև միջին տարիքի բնակչությանը։ Նրանցից շատերը ակտիվ օգտագողծողներ են սոցիալական կայքերում, ինտերնետի միջոցով հաջողությամբ հետևում են նաև տեղեկատվական հոսքերին։ Կոչ ենք անում ավագ սերնդի օգտագործողներին  գրանցվել և մասնակցել մրցույթին։ Յուրաքանչյուրի համար նախատեսված են մրցանակներ և անակնկալներ։ Սպասում ենք Ձեր պատմություններին»,— նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի հանրային կապերի բաժնի ղեկավար Սիրանուշ Գյուրջինյանը։

Մրցույթին աշխատանքներ ներկայացնելու վերջնաժամկետն է 2015թ. հոկտեմբերի 1-ը։ Հայաստանյան հաղթողների պարգևատրումը նախատեսված է իրականացնել նոյեմբերի սկզբին անցկացվելիք բաց դասերի շրջանակներում:

Մրցույթի կազմակերպիչներն են «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն և «Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամը»:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am): 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև  վաճառակետեր: 2015թ․ սեպտեմբերից «Ռոստելեկոմը»  հայաստանյան բաժանորդներին ներկայացրեց լիովին նոր և առաջադեմ տեխնոլոգիական հենքով կառավարվող Սմարթ հեռուստատեսությունը։

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29