Հայտնի լոգոներ, որոնք ունեն թաքնված իմաստ. Tour de France
Եթե ընկերության արտադրանքի կամ ծառայության լոգոտիպը յուրօրինակ է, հիշվող և հետաքրքիր, ապա ընկերությունը մեծ հնարավորություններ ունի լինելու հաջողակ: Աշխարհում հայտնի բազմաթիվ լոգոներից շատերի առանձնահատկությունն ու յուրօրինակությունը թաքնված իմաստը կամ գաղտնի հաղորդագրությունն է, որի շնորհիվ էլ այս լոգոները դասվում են լավագույն օրինակների շարքին:
Նման հայտնի լոգոներից մեկը Tour de France-ի՝ ամենահայտնի և բարձր վարկանիշ ունեցող հեծանվարշավի լոգոն է:
Լոգոն իրենից ներկայացնում է ոչ միայն մրցարշավի անվանման տառերը՝ հետաքրքիր դիզայնով, այլև R տարի միջոցով պատկերում է հեծանվորդի:
«Հայտնի լոգոներ, որոնք ունեն թաքնված իմաստ» շարքի մյուս հոդվածները կարող եք կարդալ այստեղ: