Քննարկվել է ԵՄ բյուջետային աջակցության ՄԿՈՒ ոլորտի ծրագրի իրականացման ընթացքը
Սեպտեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ԵՄ Բյուջետային աջակցության «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխման շարունակություն և զբաղվածության հայեցակարգի մշակում» 2009 թվակականի ֆինանսավորման համաձայնագրի վերստուգող կոմիտեի հերթական նիստը:
Նիստը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Նիստի աշխատանքներին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ ֆինանսների, ՀՀ քաղաքաշինության նախարարությունների, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի ներկայացուցիչներ ու ԵՄ անկախ փորձագետներ:
Կողմերը քննարկել են համաձայնագրի իրականացման ընթացիկ իրավիճակը և ամփոփել ծրագրի չորրորդ հատկացման նախապայմանների կատարման ուղղությամբ տարվող աշխատանքները: