ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 25/09/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 25-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.73 դրամով և կազմել 475.35 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.32 դրամով և կազմել 530.30 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով և կազմել 7.25 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.88 դրամով և կազմել 723.58 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 380.35 դրամով և կազմել 17644.06 դրամ: Արծաթի գինն աճել է 0.19 դրամով և կազմել 226.03 դրամ: Պլատինի գինը նվազել է 8.57 դրամով և կազմել 14289.47 դրամ: