Mercedes-ը հերթական անգամ հաղթել է Ֆորմուլա 1-ի կոնստրուկտորների գավաթում
Mercedes-Benz-ի թիմը շարունակում է իր հաղթարշավը Ֆորմուլա 1-ի մրցաշարում: ՌԴ Սոչի քաղաքում օրերս կայացած մրցարշավում հերթական հաղթանակը տարավ Mercedes-ի առաջատար մրցարշավորդ Լյուիս Համիլտոնը: Այս հաղթանակի արդյունքում Mercedes-ի թիմը հերթական անգամ հաղթեց կոնստրուկտորների գավաթում:
Պետք է նշենք, որ վերջին երկու տարում Mercedes-ի թիմը ռեկորդային ցուցանիշներ է գրանցում: 2014 և 2015 թվականների առաջնություններում Mercedes-ը հաղթել է մրցարշավների 82%-ում, թիմի մեքենաները 34 մրցարշավից 32-ը (94%) սկսել են առաջին տեղից (pole position), մրցարշավների 2030 շրջանից 1668-ում (82%) առաջատար են եղել Mercedes-ի մեքենաները: Նման արդյունքով Mercedes-ի թիմը հայտնվում է Ֆորմուլա 1-ի լեգենդար թիմերի շարքում: