
ԱՄՆ ծխախոտագործական ընկերությունները 550 մլն դոլար կվճարեն ծխողների բուժման համար
ԱՄՆ Նյու-Յորք նահանգի և ծխախոտագործական ընկերությունների միջև ձեռք բերված հաշտության համաձայնագրի համաձայն ընկերությունները 550 մլն դոլար կվճարեն Նյու-Յորք նահանգի ծխողներին վնասներ պատճառելու համար: Դատական գործընթացը տևել է 12 տարի: Նյու-Յորք նահանգի գլխավոր դատախազը հայտնել է, որ դրամական միջոցները նահանգի և քաղաքային իշխանությունների միջոցով կտրամադրվեն ծխելու հետևանքով հիվանդությունների բուժմանը: