ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 23/10/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 23-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.28 դրամով և կազմել 469.79 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 10.08 դրամով և կազմել 521.80 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.08 դրամով և կազմել 7.58 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.82 դրամով և կազմել 723.10 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 12.02 դրամով և կազմել 17626.48 դրամ: Արծաթի գինն աճել է 0.16 դրամով և կազմել 238.19 դրամ: Պլատինի գինը նվազել է 114.79 դրամով և կազմել 15104.1 դրամ: